Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոլ Ռիչարդ Գալագերն այցելեց Գյումրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերը Հայաստան կատարած  պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբեր 10-ին Գյումրիում էր: Փոլ Ռիչարդ  Գալագերը Գյումրիում հանդիպում ունեցավ հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցեց Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում  ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանի  մատուցած  սուրբ պատարագին:

Պատարագը մատուցվեց համապատարագությամբ Արհիապատիվ Փոլ Ռիչարդ Գալագերի և  Պապական Նվիրակ՝ Արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրի: Պատարագին ներկա էին նաև հայ կաթողիկե  թեմի քահանաներ, վարդապետներ:

Պատարագի ավարտին հայ կաթողիկե համայնքի անունից, ողջունելով Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի այցը Գյումրի, Արհ. Տ. Ռաֆայել Արք. Մինասյանը նշեց, որ  սա լավ առիթ  է ամբողջ կաթողիկե համայնքի համար՝ լսելու հայրական խոսքը:

Մեկնելով պատարագին ներկայացված Սաղմոսաց գրքի ներկայացված հատվածը՝ Արհիապատիվ Գալագերը նշեց. «Լսելով այս խոսքերը՝ մեր սրտում մղում ենք զգում ուժգին կերպով ապրելու  Փրկչի հետ մեր հանդիպումը, որն իր գագաթնակետին հասնում է Սուրբ Պատարագի ծիսակատարության ժամանակ, այս պահն է, որի ընթացքում պետք է որդիական ապավինով հանձնվենք մեր  Աստծոն, բայց դրա  համար պետք է կառուցենք հիմք…Վատիկանում՝ Պապական պալատների սրահներից մեկում՝ պատին, գրված է «Հավատքով և Աստծո հանդեպ վստահությամբ մարդը ոչնչից չի վախենում և ոչ մի բան չի խոչընդոտում իր ճանապարհին, մինչդեռ մի հավատացյալ մարդ՝ առյուծի քաջությամբ է դիմագրավում դժվարին խոչընդոտներով լի իրականությունները»: Այս խոսքերը, կարծում եմ, շատ լավ են հարմարվում հայ ժողովրդին, որը դարերի ընթացքում  քաջությամբ ու վճռականությամբ դիմագրավել է բազմաթիվ տառապանքներ ու փորձություններ»:

 

Անդրադառնալով Հայաստան կատարած իր այցին՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը  փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ողջույնը նշելով. «Նա ինձ  խնդրեց փոխանցել ձեզ, որ աղոթում է ձեր համար, նաև ի հիշատակ ու ի շարունակություն 2016  թվականին Հայաստան կատարած  իր ճամփորդության և հատկապես ի հիշատակ այն Սուրբ պատարագի, որ նա  այստեղ՝  Գյումրիում, մատուցեց: Սրբազան քահանայապետը, ինչպես հաճախ կրկնում է իր առաքելական կոնդակներում, ձեզանից յուրաքանչյուրին քաջալերում է մասնակցել Ավետարանի շնորհին՝ ուրախությամբ, բերկրանքի մեջ, սրտի մղումով ու Տիրոջ հանդեպ վստահությամբ, որ ապրում ենք ամեն օր: Նա ինձ խնդրել  է ներկաներիդ ու ձեր սիրելիներին փոխանցել իր օրհնությունը՝  բոլորիդ հանձնելով սուրբ կույս Մարիամի բարեխոսությանը»:

Ավարտին համայնքի անունից և ի հիշատակ Գյումրի կատարած այցի, Արհ. Տ. Ռաֆայել Արք Մինասյանը Արհիապատիվ Փոլ Ռիչարդ Գալագերին նվիրեց խորհրդանշական սկիհ:

 
 
 

 

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
Ամենադիտված