Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին։ Սա պատմական իրադարձություն է մեր հանրության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը։

Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին եւ ուղղված է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հիշատակմանը, ցեղասպանության մասին իրազեկվածության կարեւորությանը՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձեւի տարբերակը։

ANCA Western Region@ANCA_WR
 
 

BREAKING NEWS: The U.S House of Representatives votes to pass - Affirming the United States Record on the . This is a historic day for our community!

 
806 человек(а) говорят об этом
 
 

 

website by Sargssyan