ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիական Դիժոնում 17 մարդ Է տուժել գազի պայթյունից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆրանսիայի արեւելքի Դիժոն քաղաքի բնակելի շենքում գազի պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 17-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքի փլվածքներից 17 մարդ Է դուրս բերվել: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում Է՝ չափազանց ծանր, 12-ինը՝ ծանր:

Դիժոնի դատախազ Մարի Քրիստին Տառարի խոսքով՝ միջադեպի պատճառ Է դարձել կա՛մ գազի պատահական արտահոսը, կա՛մ Էլ ինքնասպանության փորձը, որը հանգեցրել Է պայթյունի:

Դիժոնի քաղաքագլուխ Ֆրանսուա Ռեբսամենը հայտարարել Է, որ քաղաքում տեղի ունեցած պայթյունն «ընդհանուր ոչինչ չունի» ահաբեկչական գործողության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular