Ֆրանսիական Դիժոնում 17 մարդ Է տուժել գազի պայթյունից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՖրանսիայի արեւելքի Դիժոն քաղաքի բնակելի շենքում գազի պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 17-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շենքի փլվածքներից 17 մարդ Է դուրս բերվել: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում Է՝ չափազանց ծանր, 12-ինը՝ ծանր:
Դիժոնի դատախազ Մարի Քրիստին Տառարի խոսքով՝ միջադեպի պատճառ Է դարձել կա՛մ գազի պատահական արտահոսը, կա՛մ Էլ ինքնասպանության փորձը, որը հանգեցրել Է պայթյունի:
Դիժոնի քաղաքագլուխ Ֆրանսուա Ռեբսամենը հայտարարել Է, որ քաղաքում տեղի ունեցած պայթյունն «ընդհանուր ոչինչ չունի» ահաբեկչական գործողության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: