Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԲՀԿ-ն ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումը տեսնում է բացառապես իրավական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական թելադրանքով

Անահիտ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Այն, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող պատգամավորները գործում են քաղաքական նկատառումներով, ոչ ոքի համար էլ զարմանալի չէ, սակայն տվյալ դեպքում ոտնահարվում է օրենքը, քանի որ Հրայր Թովմասյանի հարցը ոչ թե պետք է քննարկվի Ազգային ժողովում, այլ նրա լիազորությունների դադարեցումը պետք է իրականացվի համաձայն «ՀՀ Սահմանադրական Դատարանի» մասին օրենքի, որի 12-րդ հոդվածը հիմնովին սահմանում է այն նորմատիվային եղանակները, որոնց հիման վրա էլ պետք է ընթանա տվյալ գործընթացը:
Եվ այս պարագայում Ազգային ժողովում ներկայացուցիչներ ունեցող քաղաքական ուժերից միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումն է հիմնովին տեղին, որն ոչ թե երևույթներին փորձում է անձով պայմանավորված լուծումներ տալ, այլ փորձում է պահպանել օրինականությունը, որը մեր օրերում այդքան ակտուալ պետք է լինի ըստ տրամաբանության:
Այնպես որ, տվյալ նախագծի քվեարկությանը ԲՀԿ-ի չմասնակցելու որոշումը շատ հիմնավոր է և ինչ որ սադրիչների, որոնք փորձում են ապատեղեկատվություն տարածել, կցանկանայի հիշեցնել, որ ԲՀԿ-ը ժամանակին դեմ է քվեարկել Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու որոշմանը և արդեն դրանով ամեն ինչ ասված է:

website by Sargssyan