Կոտայքի մարզում 30–ամյա վարորդը Volkswagen Touareg-ով բախվել է բետոնե պատին. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Կարեն Ջանփոլադյանը իր վարած Volkswagen Touareg մակնիշի 35 TP 405 համարանիշի ավտոմեքենայով Քարաշամբ–Արգել գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ջանփոլադյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 35-ամյա Ս. Բաղդասարյանը և 32-ամյա Զ. Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ