Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտունակ բանակ ունենալը տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պետք է հանդիսանա. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ է համարում զինծառայողների սոցիալական ապահովության շարունակական բարձրացումը։ Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում  Փաշինյանը նշեց, որ չի անդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացներին, որովհետև մինչ այժմ արված իր հրապարակային հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունի։

 «Արցախի հարցի խաղաղ կարգավորումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, և մենք լիարժեքորեն նվիրված ենք հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը։ Արցախի և Հայաստանի անվտանգությունը մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մեզ համար մնում է բացարձակ առաջնահերթություն։ Իհարկե, մեծաքանակ մարտունակ զինված ուժեր ունենալը մեր երկրի բյուջեի ծախսային մասում հսկայական տեղ ունի, և շատերը դա համարում են էական խոչընդոտ մեր երկրի տնտեսության զարգացման համար, բայց մեզ համար չափազանց կարևոր է արձանագրել այն հայեցակարգային փոփոխությունը, որ իրականացրել է մեր կառավարությունը։ Ըստ այդմ, մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր երկրի տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պետք է հանդիսանա։ Հենց այս տեսլականը ի կատար ածելու համար է մեր կառավարությունում ստեղծվել Բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարությունը, որի ռազմավարական խնդիրը մեր անվտանգության կարիքները, մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժը դարձնելն է»,- ընգծեց վարչապետը։

Փաշինյանը իր կառավարության  վերջին մեկ տարվա գործունեության ամենամեծ հաջողություններից մեկը համարում է հայոց բանակի մարտունակության բարձրացումը։

Նա ասաց, որ այդ ձեռքբերումների մի մասը հրապարակման ենթակա չեն, բայց հայ ժողովուրդը պետք է իմանա, որ այդ ոլորտում Հայաստանի կառավարությունը պարծենալու որոշ արդյունքներ ունի։

«Այս համատեքստում կարևոր եմ համարում այն գործընթացը, որը տեղի ունենում մեր զինվորներին բարձորակ սննդով ապահովելու համար։ Հույս ունեմ՝ տեսնում եք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս փոփոխությունների հրապարակային արձագանքները ցույց են տալիս, որ այդ միջոցով հայոց բանակը մեր զորակոչիկների համար կդառնա ավելի գրավիչ և, ուրեմն, ավելի մարտունակ։ Պետք է առանձնահատուկ հիշատակեմ զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման որոշումը, որը չափազանց կարևոր է մեր կառավարության համար։ Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը մեզ համար առաջնահերթություն է, և այս իմաստով առաջնային նշանակություն ունի բնակարանային ապահովման խնդիրը։ Մենք հույս ունենք Արցախի  կառավարության հետ համատեղ մինչև 2023 թվականը լուծել պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները, և մենք անպայման կլուծենք այդ խնդիրը»,- եզրափակեց Փաշինյանը։

Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել է
Ամենադիտված