Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց առանց պարտության

 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առանց պարտության ավարտեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Grand Chess Tour-ի երկրորդ փուլի մրցաշարը՝ 10 ոչ ոքի, 1 հաղթանակ։

Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ 44-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Սոն 7 միավորով գրավեց երկրորդ տեղը, Արոնյանն ունի 6,5 միավոր եւ առայժմ երրորդ տեղում է։ Նրան հավասարվելու հնարավորություն ունի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը դեռ չի ավարտել պարտիան ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Հաղթողի կոչումը նվաճեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Նորվեգացի գրոսմայստերտ վերջին տուրում սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ վաստակեց 8 միավոր։

website by Sargssyan