Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին բանավոր նկատողություն է հայտարարվել

 

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին բանավոր նկատողություն է հայտարարվել։ Այս մասին հայտնեցին Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ նկատողությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա «խնչած ունեմ» արտահայտության համար է՝ Երեւանում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-ի իջեցնելու քաղաքապետի առաջարկի քննարկման ժամանակ։ Այս առաջարկը բուռն քննարկվեց հատկապես սոցիալական ցանցերում, եւ ահա այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: 

website by Sargssyan