Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն իրավիճակներում, երբ պետությունն իր գործառույթները չի կարողանում լիարժեք կատարել, ստեղծվում է ինստիտուցիոնալ ճգնաժամ: Այդ ժամանակ, որպես ինստիտուտ, եկեղեցին որոշ գործառույթներ միշտ էլ իր վրա է վերցրել, թեկուզ ժամանակավոր, հետագայում դրանք նորից  պետությանը փոխանցելու մտադրությամբ, սակայն միայն այն ժամանակ, երբ պետությունն իր մեջքն ուղղած կլինի։ Այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, դոցենտ` Միքայել Մալխասյանը։

Մասնագետի գնահատմամբ՝ եկեղեցու դերը բացառիկ է եղել նաև առաջին հանրապետության կայացման գործում, ինչն էլ հիմքն է ներկայիս Հայաստանի Հանրապետության։ 

«Առաջին հանրապետության ձևավորման շրջանում, որը գործում էր Արամ Մանուկյանի առաջնորդությամբ, այնուամենայնիվ, կար որոշակի համախմբման, կոնսոլիդացիայի խնդիր։ Որքան էլ Արամ Մանուկյանը մեծ հեղինակություն և հարգանք վայելեր, այնուամենայնիվ արևելահայ և արևմտահայ տարբեր սեգմենտներ կային. Թիֆլիսն ընկալվում էր որպես արևելահայության քաղաքական կենտրոն, Երևանում՝ արևմտահայերն էին գերակշռում։ Նման պարագայում կառավարման ճգնաժամ առաջացավ, ռազմաճակատը տեղաշարժվում էր դեպի Հայաստանի խորք՝ ավելի արևելեք։ Այդ պայմաններում քաղաքական ղեկավարությունը վճռականություն չէր դրսևորում ճակատամարտերի հարցում՝ Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա։ Այստեղ քաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց միայն եկեղեցու որոշումից հետո։ Այսինքն՝ քաղաքական էլիտան նահանջի տարբերակներ էր մտածում, նույնիսկ կաթողիկոս Գևորգ 5-րդին էին հորդորում, որպեսզի նա հեռանա Մայր Աթոռից, բայց եղավ հակառակը։ Նա հրաժարվեց՝ ռազմաճակատ ուղարկելով մահապարտների առաջին ջոկատը՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ։ Նրանք հիմնականում կուսակրոն հոգևորականներ էին և մեկնում էին ռազմաճակատ, որպես մահապարտ։ Այդպես հոգեբանական բեկում մտցվեց։ Պետության ձևավորման այդ վաղ փուլում կաթողիկոսի քայլը սթափեցրեց պետական այրերին և եղավ սպասվող հաջողությունը՝ բազմաթիվ նահանջողներ հետ վերադարձան և մարտերում բեկում մտցվեց, որն էլ հիմք դարձավ Արևելյան Հայաստանի գոյության և հայոց պետականության համար։ Մոտ երկու ամիս անց հռչակվեց հանրապետությունը և թուրքական կայսրությունը ստիպված եղավ ճանաչել այդ պետությունը», - ներկայացրեց պատմաբանը՝ նշելով, որ սա եկեղեցու դերի ամենավառ օրինակներից է նաև իր ադրյունքներով։

Ուղիղ հարցին, թե այդ ժամանակ կարելի՞ էր ասել, որ եկեղեցին իշխանության է ձգտում, փորձում է կրոնապետություն ստեղծել, Մալխասյանը պատասխանեց․ «Խելագարություն կլիներ մեղադրել Գևորգ 5-րդին կամ առաջնորդությունը ստանձնած Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին, թե իբր նրանք իշխանության են ձգտում։

Արքեպիսկոպոսն այդ ճակատամարտերից հետո գնացել էր ԵՊՀ-ի ստեղծման գործով զբաղվելու, հետո էլ առաջին դասախոսներից մեկն էր։ Նրանք հավատարիմ էին դպրությանը, լուսավորության գործին։ Մտածել, որ նրանք հավակնում էին Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն էր»։

Դոցենտի գնահատմամբ՝ այն ժամանակ, բացի եկեղեցուց, երկրի ճգնաժամային իրավիճակում չկար մի ինստիտուտ, որ համահայկական նշանակություն կունենար երկրի համար։ Եվ եկեղեցին այդ գործառույթներն իրականացրեց, քանի որ ուներ ղեկավար, որի հեղինակությունը անվիճարկելի էր համարվում բոլորի կողմից։ 

«Մինչև 1920 թվականը հայկական բնակավայրերի կորիզը եղել է եկեղեցին, նրա շուրջ էր այդ համայնքը ձևավորվում։ Ճակատամարտերից առաջ մինչև կանոնավոր զորքերի ժամանելն ամեն գյուղ իր քահանայի հետ միասին դիմադրություն էին սկսում։ Եթե այդ գյուղերի քահանաներն ասեին, որ դա իրենց գործը չէ, պետք է աղ օրհնեն կամ մկրտություն անեն, այդ գյուղերը չէին լինի, ռազմաճակատը կփլվեր և այսօր էլ այդ մեծ-մեծ խոսացողները չէին լինի, ովքեր հիմա քահանաներին մատաղ անելու խորհուրդներ են տալիս»,- 1or.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց պատմաբան Մալխասյանը։

«Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբան
Ամենադիտված