Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ադրբեջանցիները բողոքում են Արցախից, իսկ Հայաստանի իշխանությունը՝ Արցախի հերոսներից․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեսբուքյան էջում գրել է․ 

«Ադրբեջանցիները բողոքում են Արցախից, իսկ Հայաստանի իշխանությունը՝ Արցախի հերոսներից

Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների նմանությունը: 
Երկուսն էլ իրենց ԱԳՆ են հրավիրում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներին:
Բայց եթե ադրբեջանցիները Ռուսաստանից բողոքում են Հայաստան-Արցախ ռազմավարական ֆորումի ղեկավարներին հանդիպելու համար, ապա Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հրավիրում են ԱԳՆ Արցախի հերոսին հանդիպելու համար:

Հ.Գ
Ադրբեջանցիները Արցախի դեմ են բողոքում, իսկ դուք ու՞մ դեմ եք բողոքում, Նիկոլի թիմակիցներ:
Արցախի հերոսների...Սա ուղղակի աբսուրդ է»:

website by Sargssyan