Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Աթլետիկոն» մտավախություն ունի, որ «Չելսին» կվերադարձնի Ալվարո Մորատային

Մադրիդի «Աթլետիկոն» մտավախություն ունի, որ Լոնդոնի «Չելսին» այս ամռանը կվերադարձնի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, որը վարձակալությամբ է հանդես գալիս իսպանական ակումբում, հաղորդում է AS-ը:

ՖԻՖԱ-ն 18 ամսով արգելել է «Չելսիին» տրանսֆերներ իրականացնել։ Այդ պատճառով «Չելսիի» ղեկավարությունը հնարավոր է դադարեցնի Մորատայի վարձակալության պայմանագիրը։ Եթե «Աթլետիկոն» որոշի պահել խաղացողին, ստիպված կլինի վճարել 55 միլիոն եվրո Մորատայի տրանսֆերը գնելու համար։   

Մորատան «Չելսիից» «Աթլետիկո» է տեղափոխվել ձմռանը 7 միլիոն եվրոյով։ 26-ամյա խաղացողը Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 6 գոլ։

website by Sargssyan