Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն և Volkswagen-ը

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 99 CX 969 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 ՏG 594 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին և գովազդային ցուցանակին՝ տապալելով ցուցանակը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են՝ մեկը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan