Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Եվրոպական խաղեր. Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել եզրափակիչ

Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։  Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր ըմբիշը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը լինելու է Տիմաֆեյ Եմելյանաու (Բելառուս)-Անդրեյ Պերեպելյուկ (Ռուսաստան) զույգի հաղթողը։

57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ևս պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ վստահ՝ 10-1 հաշվով հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։

Կիսաեզրափակիչ փուլում Մաքսիմի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Խերտեկ Սայանն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 0-4 հաշվով, ինչից հետո միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Մեդալի համար Մանուկյանը պայքարելու է ադրբեջանցի Մեհման Խալիլովի հետ։

Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Ասյա Լալազարյանը (48 կգ), որը կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։

website by Sargssyan