Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ:

 «Այն տեղեկությունը, թե ֆուտբոլային կարիերաս կարող եմ շարունակել Բուլղարիայում, չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ բանակցություններ չեն եղել: Չգիտեմ, թե որտեղից է սկիզբ առել այս տեղեկությունը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Մայիսի 21-ին Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը պորտուգալական «Շավիշ»-ի հետ, որտեղ տեղափոխվել էր 2018 թվականին պորտուգալական մեկ այլ ակումբից` «Մարիտիմու»-ից:

website by Sargssyan