Օձերն ակտիվացել են. փրկարարները մեկ օրում 9 օձ են բռնել, որից 3-ը՝ գյուրզա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ եւ Զովունի գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 3 շահմար, 3 գյուրզա եւ 2 չպարզված տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք: