Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ընդդիմադիրը ոստիկաներին ասել է, որ իր վրա չեն հարձակվել

 

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ»  հ/կ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա:

Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու:

Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են:

Hraparak.am-ը տեղեկություն էր ստացել, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը, կայքի տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։

website by Sargssyan