ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական՝ թիկնապահներով շրջող ու իրենց արտոնյալ համարող անձինք «զգացին ասֆալտի ջերմությունն» ու հայտնվեցին ոստիկանությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Mercedes G մակնիշի 77 GՏ 777 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 07 GՏ 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները տեղափոխվել են այն բանի համար, երբ պարզվել է, որ շրջում են թիկնապահներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկում եղել է «Զեյթունցի Արմեն» անունով անձնավորությունը, ում ամբողջական տվյալները, և ինչով է աչքի ընկել նա, SHAMSHYAN.com-ը պարզում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular