Հերթական՝ թիկնապահներով շրջող ու իրենց արտոնյալ համարող անձինք «զգացին ասֆալտի ջերմությունն» ու հայտնվեցին ոստիկանությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, կեսգիշերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թիկնապահներով շրջելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Mercedes G մակնիշի 77 GՏ 777 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 07 GՏ 777 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները տեղափոխվել են այն բանի համար, երբ պարզվել է, որ շրջում են թիկնապահներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկում եղել է «Զեյթունցի Արմեն» անունով անձնավորությունը, ում ամբողջական տվյալները, և ինչով է աչքի ընկել նա, SHAMSHYAN.com-ը պարզում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: