Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

ԱՄՆ դեսպանը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով: Այս մասին Թրեյսին ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Գործընթացը ոգևորիչ է, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում մենք նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում ու այլ դրական ազդակներ»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը հայտնեց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հաջորդ հանդիպումների վերաբերյալ հրապարակելու որևէ տեղեկություն չունի:

Մայիսի 14- ին լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանըհայտնել էրոր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հաջորդ վայրը, հավանաբար, կլինի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը:

 

website by Sargssyan