Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ռեալը» համաձայնության է հասել «Տոտենհեմի» կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալը» բանակցել է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենի հետ եւ հասել է համաձայնության անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ, հաղորդում է AS-ը։ Դանիացի ֆուտբոլիստի վարձատրությունը զգալիորեն կբարձրանա։

«Ռեալի» եւ «Տոտենհեմի» բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Անգլիական ակումբը մտադիր է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 150-200 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Էրիքսենը մասնակցել է 33 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

website by Sargssyan