Փոխարժեք՝
480.3
$
536
7.45

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 25-ամյա խոհարարը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. վարորդը փախուստի չի դիմել

Այսօր՝ ապրիլի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդիկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի 36 CԼ 932 համարանիշի ավտոեմքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan