Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Զիդան. «Խետաֆեն» հենց այնպես չէ Չեմպիոնների լիգայի գոտում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Խետաֆեի» հետ գոլազուրկ ոչ ոքիին:

«Կարծում եմ՝ արժանի էինք ավելիի: Դժգոհ եմ արդյունքից, սակայն կարծում եմ, թիմի ջանքերը պատշաճ մակարդակի վրա էին, ինչի համար ուրախ եմ:

Եթե «Խետաֆեն» Չեմպիոնների լիգայի գոտում է, դա ունի պատճառ: Նրանք ցուցադրում են լավ խաղ, եւ մենք պետք է շնորհավորենք նրանց»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ռեալը» 65 միավորով երրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»: «Խետաֆեն» 55 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ «Սեւիլիան», որը գոլերի տարբերությամբ է զիջում «Խետաֆեին»։

Վերջին 7 տարում «Ռեալն» առաջին անգամ չկարողացավ Իսպանիայի առաջնության խաղում հաղթել «Խետաֆեին»: 

website by Sargssyan