Փոխարժեք՝
480.3
$
536
7.45

«ԱրարատՑեմենտը» ձեռք է բերվել մի քանի տասնյակ անգամ ավել գումարով, քան նշում է Հ. Գևորգյանը

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Կհիշեք, օրերս պատգամավոր Հայկ Գևորգյանը հայտարարեց, թե «ԱրարատՑեմենտը» գնվել է 200,000 դոլարով։ Ի պատասխան այս հայտարարության Գագիկ Ծառուկյանն ասաց, որ եթե Գևորգյանը ասածը ապացուցի, ապա գործարանը կնվիրի նրան։ Գևորգյանն էլ՝ ոգևորված, հայտարարում է, թե «ապացույցներ» ունի, որոնք արտացոլում են գնման իրական արժեքը։ Հիմա թվենք մի քանի փաստ, որոնք ապացուցելու են գալիս, որ Գևորգյանի կցկտուր ապացույցները թերի են։
Կառավարության 1465-Ա որոշման 3-րդ կետի համաձայն, գործարանը գնել ցանկացող յուրաքանչյուր ոք բացի 200 հազար դոլարից պետք է ստանձնի «ՀայՌուսգազարտ»-ի նկատմամբ գործարանի ունեցած 9,7 միլիոն դոլարի պարտավորությունը։ Պարզ մաթեմատիկական գիտելիքներ, ու պարզ է, որ արդեն Հայկ Գևորգյանը հիմնազուրկ հայտարարություն է արել, ու «դուրս է մնում գործարանի համար պայքարից»։ 
Բացի սրանից, երբ գործարանը գնվել է, Ծառուկյանը միայն 25% մասնաբաժին է ունեցել։
Եվս մի բան, որը կեղծվեց Հայկ Գևորգյանի «թեթև ձեռքով»։ Նա նշեց, որ եվրոպական երկրից ներդրողներ են եկել, և ցանկացել են 25 միլիոն դոլարով ձեռք բերել գործարանը, սակայն անհայտ պատճառներով չեն ցանկացել շարունակել գործարքը։ 
Կարևոր է նշել, որ ոչ մի անհայտ պատճառ չի եղել, պարզապես գործարարը եկել, ուսումնասիրություն է անցկացրել, ու բացահայտել, որ գործարանի վրա, այն գնելուց հետո, շատ ծախսեր կան կատարելու, որպեսզի ներդրումները արդարացված լինեն։ Այսպիսով, ներդրման համար պայմանների ոչ բավարար լինելն է դարձել պատճառ։
Վերադառնալով գործարանի աշխատանքին, Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ է, որ այն մինչ օրս աշխատում է, ի վերջո սկզբնական փուլում գործարանում բազմաքանակ ներդրումներ են կատարվել, հրավիրվել են մասնագետներ, ու միայն այս աշխատանքներից հետո է գործարանը վերագործարկվել։
Արդարության համար պետք է նշել, որ կատարած բազմաթիվ ներդրումները գուցե և ակնկալվող արդյունքը չեն տալիս, բայց ի շահ ժողովրդի, այն շարունակում է գործել, և այսքանից հետո Գևորգյանը թող նույնիսկ չմտածի նվիրատվության մասին, քանի որ պարզ դարձավ, որ նա խնամքով թաքցնում է որոշ մանրամասներ, ու բարձրաձայնում միայն այն, ինչը ձեռնտու է իրեն, թերի ինֆորմացիան չի կարող հաջողության գրավական դառնալ։

 

website by Sargssyan