Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Անդավաճան մնալով նախկին ռեժիմի սկզբունքներին ՊԵԿ նախագահը ընտրում է նոր աշխատակիցներ

Անահիտ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՊԵԿ նախագահի հրամանով վերջերս հայտարարվել էր մրցույթ՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալի, բաժնի պետերի և օպերլիազորների հաստիքների համար: Սակայն ՊԵԿ նախարար՝ Դավիթ Անանյանը նոր աշխատակիցներ ընտրելու համար դիմել է հին և ավանդական մեթոդներին, շարժվելով ԽԾԲ «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով: 
ՊԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ Գրիգորի Գալստյանը, ով մինջ այդ գտնվելով արտոնյալ պայմաններում զբաղեցրել է հաստիք՝ առանց հարկային ծառայող լինելու, հանձնել է քննություն՝ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ մեկ բաժնի գլխավոր օպերլիազորի հաստիքի համար: Սակայն չի կարողացել հաղթահարել համակրգչային քննության անցողիկ 80 միավորի շեմը և այստեղ նրան օգնության է հասել ՊԵԿ նախագահ՝ Դավիթ Անանյանի հրամանը, որի հիման վրա էլ իսկույն փոխվել են քննության արդյունքները և նրա համար ապահովվել են անցողիկ միավորներ: Ի դեպ Գրիգորի Գալստյանը և ներկայիս ՊԵԿ նախագահը ժամանակին ունեցել են համատեղ աուդիտորական ընկերություն և հավանաբար այդ վաղեմի ընկերությունն է հիմք հանդիսացել օրենք խաղտելու և ծանոթին առաջ տանելու համար: 
Սակայն ՊԵԿ նախագահի սխրագործություններն այսքանով չեն սահմանափակվում, նույն քննության համար անցողիկ միավորներ չի կարողացել ապահովվել նաև խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության պետի սանիկ և Դավիթ Անանյանի ընկեր, Արմավիրի օպերբաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանը, ում համար ՊԵԿ նախագահը նույնպես ապահովվել է անցողիկ միավորներ: Իսկ շատ ու շատ այլ մասնակիցներ, որոնք արդար ձևով հաղթահարել են անցողիկ շեմը, առանց որևէ հիմնավորման չեն անցել բանավոր քննությունը:
Այս ամենից պարզ է դառնում, որ ՊԵԿ-ում տիրող իրավիճակն անտանելի է.սկզբում խոշոր չափի պարգևավճարներն էին, հիմա էլ ընկերներին և բարեկամներին պաշտոնների բաշխումն է: Այս անառողջ մթնոլորտն ազդում է ինչպես աշխատակիցների աշխատանքային բնականոն ընթացքի վրա, այնպես էլ անվստահության ալիք է ստեղծում հարկ վճարողների շրջանում: Սա թերևս լուրջ մտածելու տեղիք է տալիս:

website by Sargssyan