Խնդիրը ՊԵԿ-ի կողմից անցկացվելիք ստուգումները չեն, այլ հարցի ոչ քաղաքակիրթ և ռացիոնալ տարբերակով դիտարկումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱննա Իսրաելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Այսօր ՀՀ ՊԵԿ-ը հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչական աշխատակիցները՝ դատարանի որոշման հիման վրա ստուգումներ են անցկացրել՝ Առինջ մոլ առևտրի կենտրոնում: Ըստ պետական եկամուտների կոմիտեի գործողություններն իրականցվել են օրենքի շրջանակներում և ստուգումը հիմնված է եղել ողջամիտ կասակածների հիման վրա: Անխոս, որևէ մեկը չի կարող դեմ լինել նման ստուգումների անցկացմանը, բայց միթե՞ հնարավոր չէ ողջամիտ կասկածի հիման վրա կատարվելիք ստուգումը իրականացնել ավելի ողջամիտ պայմաններում, առանց ավելորդ ճնշումների և լարվածության, որն էլ բերում է մոլի աշխատանքի խաթարմանը: Ըստ որոշ լրատվականների, որոնք գնացել էին ՊԵԿ աշխատակիցների ստուգումների հետքերով ու խոսել աշխատակիցների հետ, պարզվել է, որ սա ՊԵԿ աշխատակիցների առաջին ստուգումը չի եղել, այլ ընդհակառակը ստուգումներն անցկացվել են հաճախակի, և որոշ դեպքերում նույնիսկ ՊԵԿ աշխատակիցների կողմից ցուցաբերվել է ոչ հարգի պահվածք: Իսկ այսօր, առհասարակ, ստուգումների հետևանքով փակվել են նույնիսկ առևտրի կենտրոնի տաղավարները, դեռ մի բան էլ կիրառվել է, մեղմ ասած, հոգեբանական ճնշում աշխատակիցների նկատմամբ, անհարմարություններ են պատճառվել հաճախորդներին: