Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

ԵԿՄ-ն հարմարեցնում են իշխանություններին. անգամ հրավերները համաձայնեցվել է Փաշինյանի հետ. «Փաստ».

«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ եւ նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո:

Այն ազատամարտիկները, ովքեր ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետության առաջ մատուցած ավանդն ու ծառայությունները՝ ելնելով բացառապես կուսակցականությունից կամ քաղաքական հայացքներից:

Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայել յանն ու իր թիմակիցները եւս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձեւով «հարմարեցնել իշխանությունների ստանդարտներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan