Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Գվարդիոլա․ «Լիվերպուլի» հաղթանակները մեզ չեն ճնշում

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։

«Մեր թիմի վրա ոչ մի հոգեբանական ազդեցություն չեն թողնում «Լիվերպուլի» հաղթանակները։ Դա նրանց օգնում է, բայց մեz չի ճնշում։ Գիտեմ, որ «Լիվերպուլը» մտադիր է հաղթել բոլոր մնացած խաղերում։ Մեզ էլ անհրաժեշտ է հաղթել բոլոր խաղերում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 33 խաղում վաստակել է 82 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» հետ է 2 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Ապրիլի 24-ին «Մանչեսթեր Սիթին» 31-րդ տուրից տեղափոխված խաղում «Օլդ Տրաֆորդում» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։

website by Sargssyan