Ծեծկռտուք Երևանում՝ Խուլերի միավորման նախկին և ներկա տնօրենների համակիրների միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ դեպք է գրանցվել այսօր՝ ապրիլի 7–ին Երևանում։
այաստանի խուլերի միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը ապրիլի 7–ին նվիրված միջացառում է կազմակերպել։։ Կեսօրին միավորում է գնացել նախկին տնօրեն Գրիշա Գրիգորյանը իր համակիրների հետ, տեղի է ունեցել ծեծկռտուք ներկա և նախկին տնօրենների համակիրների միջև։
Կրքերը հանդարտվել են ոստիկանության միջամտությունից հետո։ NEWS.am-ի թղթակցին միավորման անդամներն ասել են, որ Մարինե Հարությունյանն այս պահին ոստիկանությունում է։ Դեռևս չի հաջողվել ստանալ ոստիկանության մեկնաբանությունը։
Նշենք, որ 2018–ի հունվարի 28–ին Գրիգոր Գրիգորյանը հրաժարական էր տվել։