ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտերակտիվ աշխատանք հեռուստադիտողների հետ. ֆեյքերի դեմ պայքարի ֆրանսիական փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

France 24 հեռուստաալիքի հանդիսատեսներն աշխարհի բոլոր անկյուններից կարող են ուղարկել հետաքրքիր իրադարձությունների մասին նյութեր: Հեռուստադիտողների հետ ինտերակտիվ հաղորդակցման այդ փորձի մասին պատմել է France 24 հեռուստաալիքի Info Intox հաղորդման հաղորդավար Ալեքսանդր Կապրոնը Ֆրանսիայի ԱԳՆ-ի կազմակերպած մամլո շրջագայության շրջանակներում Հայաստանից ժամանած լրագրողներին:

Սակայն, բնականաբար, ուղարկված նյութերը հաճախ կարող են պարունակել սխալ տվյալներ, լինել կեղծ կամ հնացած: Այդ պատճառով Info Intox-ի թիմն անցկացնում է նյութերի մանրակրկիտ երկաստիճան ստուգում: Որպես պարզունակ ֆեյքի օրինակ, որը համացանցում հավաքել էր մեծաքանակ դիտումներ, Ալեքսանդր Կապրոնը հիշեցնում է օդում ճախրող արմավենու տեսանյութը, որի ճյուղերի մեջ հստակ տեսանելի է պարանը, որի վրա այն «ճախրում է»:

Ստուգման առաջին փուլում թիմի անդամներն ստուգում են՝ չի հայտնվել արդյոք այդ տեղեկատվությունը, լուսանկարը կամ տեսանյութը հանրամատչելի ռեսուրսներում կամ լուրերում: Երկրորդ փուլում անցկացվում է առավել մանրակրկիտ ստուգում: Հատկանշական է, որ ստուգման հետ մեկտեղ հաղորդաշարի հաղորդավարը հեռուստադիտողներին սովորեցնում է ինքնուրույն տարբերել ֆեյքը: Հեռուստաալիքն ուղարկված նյութերի դիմաց դրամային պարգեւատրում չի նախատեսում: «Չենք ցանկանում, որ առեւտրային հետաքրքրություն առաջանա, որը կդրդի մեր հեռուստադիտողներին սենսացիաներ հետապնդել»,-պարզաբանել է Ալեքսանդր Կապրոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular