Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գազի գնի թանկացումների և էժանացումների պատմությունը մեր երկրում հետաքրքիր խրոնիկա ունի։ Անդրադառնանք վերջին 5 տարիների պատմությանը և հիշենք, թե երբ և ինչպես փոխվեց Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը։

2015 թվականի սեպտեմբերին ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր ստորագրեցին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Համաձայն փաստաթղթի՝ Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից դարձավ 165 դոլար: Մինչ այդ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային պայմանագրի համաձայն՝ Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 270 դոլար էր, որն ամենաթանկերից մեկն էր ողջ աշխարհում և ամենաբարձր գինը հետխորհրդային երկրների տարածքում։

Այնուհետև արդեն 2016 թվականի ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի նիստին մասնակցելու առիթով Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին մատակարվող 1000 խմ գազի գինը կնվազի՝ 165 դոլարից իջնելով 150 դոլար։ Այսպիսով՝ այդ փուլում Հայաստանին մատակարարվող գազի գինը մեկ տարվա ընթացքում երկու անգամ նվազեց շուրջ 39 դոլարով՝ առաջին անգամ 24 դոլարով, երկրորդ անգամ 15 դոլարով։ Նկատենք, որ այն ժամանակ Հայաստանի վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, որը բավականին ջերմ հարաբերություններ էր հաստատել ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ և բանակցությունների արդյունքում կարողացավ ստանալ գազի մատչելի գին Հայաստանի համար։

Ճիշտ է, բնակիչներին մատակարարվող գազի սպառողական սակագինը չնվազեց, որովհետև Գազպրոմ Արմենիա ընկերությունը կարողացավ հիմնավորել, թե ընկերությունը ստացած շահույթով մի կերպ է կարողանում տեխնիկական ծախսերն ու աշխատավարձերը վճարել։ Եթե Աբրահամյանին հաջողվեր նաև ներքին շուկայում հասնել սպառողական գնի նվազման, ապա դա նրա համար թերևս կապահովեր նաև քաղաքական կապիտալ։ Ստացվեց այնպես, որ գազի գնի նվազեցումից մի քանի ամիս անց Աբրահամյանը պաշտոնանկ արվեց՝ վարչապետի աթոռը հանձնելով Կարեն Կարապետյանին։ 2016-ի վերջին սոցիալապես անապահով խավերի համար գազի գնի նվազեցման կառավարության նախաձեռնությունը ամբողջությամբ վերագրվեց Կարեն Կարապետյանին, և դա՝ որպես քաղաքական ՊՌ, լայնորեն օգտագործվեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ հօգոտ ՀՀԿ ցուցակը գլխավորող Կարեն Կարապետյանի։

Ինչևէ, արդեն հեղափոխությունից հետո՝ 2018-ի վերջին, հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն չկարողացավ պահպանել Հովիկ Աբրահամյանի ձեռքբերումը։ Կրեմլի հետ Փաշինյանի երկարատև գազային բանակցություններն ավարտվեցին գազի գնի 15 դոլար կամ, որ նույնն է, 10 տոկոս թանկացմամբ։

Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Ամենադիտված