ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ միլիարդատեր արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը մեկ միլիարդ դոլար է կորցրել Սաուդյան Արաբիայում ձերբակալվելու հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 7 — Sputnik. Աշխարհի ամենահարուստ արքայազներից մեկի` Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզի ձերբակալությունը ոչ միայն նվազեցրել է նրա ընկերության բաժնետոմսերի արժեքը, այլ նաև մեկ միլիարդ դոլար է արժեցել, գրում է Bloomberg պարբերականը։

Արքայազնին ձերբակալել են Սաուդյան Արաբիայում ֆինանսական խարդախությունների ու իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։

«Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկը սառեցրել է արքայազնի հաշիվները, որի հետևանքով նրա Kingdom Holding Co ընկերության բաժնետոմսերն անկում են ապրում։ Արքայազնի կարողությունը պակասել է 1,22 դոլարով», — նշված է հաղորդագրության մեջ։

Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը` Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդն արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով:

Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասված է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում:

 



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular