ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պուտինը բացարձակ գեղեցկատես տղամարդ է, ես ամբողջ կյանքս պարտական եմ նրան». Կադիրով (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «բացարձակ գեղեցկատես» տղամարդ է: Երկրորդ նմանը, ըստ Կադիրովի, չկա: Նա այդ մասին ասել է «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Պուտինը բացարձակ գեղեցկատես տղամարդ է... Ես պարտական եմ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին: Նա կլինի նախագահ, թե շարքային՝ ես ամբողջ կյանքս պարտական եմ մի մարդու՝ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է Կադիրովը:

Հարցազրույցը վարող Եվգենի Դոդոլևը նշել է, որ հարցը «գողացել» է «համացանցում ամենահայտնի լրագրողից»: Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Յուրի Դուդին, որը հաճախ է իր հյուրերին հարցնում՝ «Պուտինը գեղեցի՞կ է»:

Ի պատասխան հարցի, թե հնարավոր է Պուտինից հետո նրա իսկ խորհրդով նա զբաղեցնի ՌԴ ղեկավարի պաշտոնը, Կադիրովն ասել է. «Ո՛չ, իհարկե: Ես այդ մակարդակի մարդ չեմ»: Նա նշել է, որ ցանկանում է ավարտել ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի ղեկավարի պարտականությունները:

Կադիրովը նշել է, որ պարտական է Պուտինին իր կյանքով, այդ իսկ պատճառով նրա ամեն հանձնարարություն նա կատարում է անխտիր:

«Ինձ համար Պուտինի խոսքն օրենքից էլ վեր է»,- ասել է նա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular