Նոր տարանցիկ չվերթներ Հայաստանից և դեպի Հայաստան.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀեռավոր թռիչքների պարագայում Հայաստանը միշտ էլ որոշակի խնդիրներ է ունեցել՝ կապված տարանցիկ չվերթների հետ: Խոսքը մասնավորաբար գնին ու թռիչքի տևողությանն է վերաբերում:
Սակայն, կարծես թե, առաջիկայում Հայաստանը աշխարհին կապող նոր տարբերակ է բացվում: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, 2019 թվականի ապրիլի սկզբներից կգործեն ավիաչվերթներ նոր տարանցիկ ուղղությամբ, այն է՝ Բուխարեստով: Փաստն ինքնին էական է այն առումով, որ Բուխարեստով տարանցիկ թռիչքները կլինեն անհամեմատ ավելի էժան, թռիչքների տևողությունը կկրճատվի, իսկ սպասարկումը կիրականացվի միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան:
Մեր աղբյուրների պնդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու SKY TEAM–ի անդամ «Տարոմ» ռումինական ավիաընկերությունը: 1or.am-ի հարցմանն ի պատասխան, այս ավիաընկերությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկատվությունը ու նշեցին, որ առաջիկայում հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ: