ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տարանցիկ չվերթներ Հայաստանից և դեպի Հայաստան.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեռավոր թռիչքների պարագայում Հայաստանը միշտ էլ որոշակի խնդիրներ է ունեցել՝ կապված տարանցիկ չվերթների հետ: Խոսքը մասնավորաբար գնին ու թռիչքի տևողությանն է վերաբերում:

Սակայն, կարծես թե, առաջիկայում Հայաստանը աշխարհին կապող նոր տարբերակ է բացվում: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, 2019 թվականի ապրիլի սկզբներից կգործեն ավիաչվերթներ նոր տարանցիկ ուղղությամբ, այն է՝ Բուխարեստով: Փաստն ինքնին էական է այն առումով, որ Բուխարեստով տարանցիկ թռիչքները կլինեն անհամեմատ ավելի էժան, թռիչքների տևողությունը կկրճատվի, իսկ սպասարկումը կիրականացվի միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան:

Մեր աղբյուրների պնդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու SKY TEAM–ի անդամ «Տարոմ» ռումինական ավիաընկերությունը: 1or.am-ի հարցմանն ի պատասխան, այս ավիաընկերությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկատվությունը ու նշեցին, որ առաջիկայում հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular