Փոխարժեք՝
479.8
$
537
7.48

Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի

Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառի հրաձգության զոհերի թիվը հասել է հինգի: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազին:

Ռեմի Էյթսի խոսքով՝ մահացածը Լեհաստանի քաղաքացի է: Այլ մանրամասներ Փարիզի դատախազը չի հայտնել:

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին, չորրորդը մահացել էր հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ստրասբուգցի 29-ամյա Շերիֆ Շեկաթը կրակ է բացել Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում, որի հետևանքով հինգ մարդ մահացել է, ևս 13-ը վիրավոր են: Շեկաթը հայտնաբերվել և սպանվել է իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների շնորհիվ:   

website by Sargssyan