Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա վերջին Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած միտքը՝ 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին, վերջին օրերին դարձել է հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Երեկ խորհրդարանում ևս Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով բացատրություններ տալ և հետ մղել զանգվածային մեղադրանքները: Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչ է ցանկացել ասել: Դրանից բուն բովանդակությունը չի փոխվում: Ավելին, հատկանշական է, որ Փաշինյանի հայտնի ելույթի ու հնչեցրած մտքերի շուրջ քննարկումներն ընթանում էին Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի՝ ժամանակին հնչեցրած նույնաբովանդակ մտքերի մեջբերմամբ: Քարոզչական իմաստով, իհարկե, պարզ է, որ նման մեջբերումների նպատակը մեկն է՝ ցույց տալ Փաշինյանի ու նախորդ իշխանությունների նմանությունը՝ թիրախավորելով վարչապետի պաշտոնակատարի վարկանիշը: Իրականում, սակայն, խնդիրն ավելի խորքային է, վեր քարոզչական դաշտից: Եվ այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթին զուգահեռ մեջբերվում էին նախկին իշխանության նույնաբովանդակ ելույթներ, ազդակ է առ այն, որ կա քաղաքական մեյնսթրիմ մտածողության լրջագույն խնդիր:

Խնդիրն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները տարբեր հանգամանքների բերումով հանգում են մի եզրակացության, ըստ որի Հայաստանի դանդաղ զարգացման պատճառը հասարակության որոշակի արժեքային որակներն են կամ այդ որակների բացակայությունը: Անշուշտ կա որոշակի էթիկական տարբերություն ընկալումների առումով: Նույնաբովանդակ հայտարարությանը հասարակությունը արձագանքում է այլ կերպ՝ կախված հայտարարության հեղինակից: Սերժ Սարգսյանի դեպքում նմանատիպ հայտարարությունների արձագանքը տեղավորվում էր «դուք թալանում եք, իսկ մեզ կոչ եք անում աշխատել» տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի դեպքում, հաշվի առնելով վերջինիս հանդեպ հասարակական ահռելի վստահությունը, արձագանքն առայժմ սահմանափակվում է բարեկամական վրդովմունքով:

Մեծ հաշվով, սակայն, անկախ նրանից, թե ինչ պատճառներով էր նույն տեքստը հնչեցվում ամբողջովին հակադիր ընկալումներ ունեցող երկու գործիչների կողմից, երկու դեպքում էլ ունենք մի խնդիր, որը կարելի է բնորոշել որպես սնոբիզմ, իրերի ընկալման մակերեսային, վերամբարձ մոտեցում:

Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը բովանդակային իմաստով ճիշտ են: Սակայն կարևոր է արձանագրել, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի դեպքում բովանդակային իմաստով ճիշտ լինելը բավարար չէ, եթե դրան չի հետևում առավել խորքային քննարկում, եթե բանախոսները բավարարվում են բացառապես ցավոտ խնդրի արձանագրմամբ ու չեն առաջարկում լուծումներ:

Իշխանությունն, իհարկե, ինչքան էլ լինի ժողովրդական, ինչքան էլ արձագանքի հանրային տրամադրություններին, ի պաշտոնե գտնվում է որոշակի հեռավորության վրա: Սարգսյանի դեպքում այդ հեռավորությունը հասել էր կրիտիկական կետի: Փաշինյանի դեպքում այդ հեռավորությունը, այդ դիստանցավորումը, միաժամանակ վերջինիս լեգիտիմությունը թույլ են տալիս սադրել հանրության համար տհաճ քննարկում՝ մատնանշելով վերջինիս արժեբանական թույլ կողմերը: Սակայն որպեսզի այդ հեռավորությունը դառնա ոչ թե ջրբաժան, այլ խնդիրներին առավել ամբողջական նայելու դիտակետ, կարիք կա շարունակել քննարկում և խնդիրը մատնանշելու, վերքի վրա աղ լցնելու մեթոդից զատ առաջարկել նաև լուծումներ՝ վերքը բուժելու համար: Ինչպես արդեն նշեցինք, դրա փորձն արվեց երեկ խորհրդարանում: Սակայն իրականության մեջ նույնիսկ երեկվա պարզաբանումները հարցերի լիարժեք պատասխաններ չեն տալիս, ավելին՝ նոր հարցեր էին ծնում: Իսկ պատասխաններ, առանց պաթոսի ու մուննաթի պատասխաններ պետք են:

Այլապես սնոբիզմը, վերամբարձ հայացքը կարող են դառնալ ոչ թե պրոցեսներն ամբողջական ընկալելու գործիք, այլ ինքնաբավության, փակ համակարգ դառնալուն միտված խթաններ՝ բաժանարար գծեր գծելով իշխանության և հասարակության միջև:

Ի վերջո, ինչքան էլ ցավոտ լինի, պետք է մատնանշել այն արատները, որոնք ունեն հասարակական բնույթ: Բայց իշխանության խնդիրը միայն մատնանշումը չէ, այլ այդ արատները վերացնելը, դրանց դերը նվազեցնելը, պետության արդյունավետությունն ավելացնելու նպատակով այդ արատների ու դրանց կրողների հետ աշխատելը: Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը, դիստանցավորվելով ժողովրդական գործչի կերպարից, ցավեցնում է նույն այդ ժողովրդին: Խնդիրն այն է՝ ցավեցնելուց հետո, ախտորոշելուց հետո ի՞նչ բուժման մեխանիզմ է նա առաջարկում: 

Ի վերջո, պետության խնդիրը, ի տարբերություն եկեղեցու, բարոյականության տիրույթում չէ: Պետությունը ունի գործառնական ֆունկցիա աշխատելու այն հումքի, այն հասարակության հետ, որը տրված է նրան: Սպասել, որ մի օր կունենանք լավ, առաջադեմ, աշխատող, բացառապես բարձր արժեքներ կրող հասարակություն, նշանակում է մատնվել անգործության: Ի վերջո, եթե հասարակությունները կարողանային ինքնակազմակերպվել բացառապես ինքնաբավ կերպով, կարիք չէր լինի պետության, չէր լինի պետական գործառույթի պահանջարկ: Հետևաբար, նեղանալու կամ մուննաթ գալու փոխարեն պետք է խնդրին նայել առավել խորքային դիտանկյունից, բնականաբար չառաջնորդվելով բացառապես ժողովրդահաճո հռետորաբանությամբ, բայց միաժամանակ հստակ ֆիքսել, որ միայն վերքին աղ լցնելով ու դրա մասին հիշեցնելով վերքը չի բուժվելու:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում
Ամենադիտված