Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեժ աշուն, ցուրտ ձմեռ, սպասելիքների գարուն.հեղափոխության ամենաբարդ փուլն սկսվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություների անցկացումը դեկտեմբերին այլևս փաստացի իրողություն է: Քաղաքական դաշտում ներկա ուժերն ու սուբյեկտները այս կամ այն կերպ միաձայն ընդունել են այդ ընտրությունների անցկացումը որպես փաստ: Ու չնայած ընտրությունները տեղի են ունենալու ձմռան սկզբին, բայց նախընտրական շրջանը՝ իրեն բնորոշ վայրիվերումներով, համընկավ աշնան հետ, որն ակնհայտորեն թեժ է լինելու: 

Ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններով ստեղծված քաղաքական ոչ ներդաշնակ վիճակը, ըստ էության, մոտենում է իր հանգուցալուծմանը՝ իշխանությունն այլևս ամբողջականացվելու է: Քաղաքական ճգնաժամի, հնարավոր ռիսկերի չեզոքացման առումով սա, բնականաբար, կարևոր քայլ է: Բայց միաժամանակ պետք է գիտակցել, որ իշխանության ամբողջացում չի նշանակում, թե հեղափոխությունը և հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակը միանշանակորեն ավարտել են իրենց առաքելությունը կամ հաջողել են: Ավարտվում է հեղափոխության փուլերից միայն մեկը՝ իշխանության ամբողջական անցումը և սկսվում է լրիվ այլ, որակապես այլ մեխանիզմներ պահանջող փուլ՝ իշխանությունն իրացնելու փուլը:

Շատերը պնդում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում դրսևորվող շտապողականության պատճառը ցուրտ ձմռան օբյեկտիվ դժվարություններից, ամանորյա լեփ–լեցուն սեղաններից հետո փետրվարին սպասվող խումհարից խուսափելն է: Դժվար է ասել, արդյո՞ք այս կենցաղային, բայց այնուամենայնիվ կարևոր մոտիվը դեր ունեցել է արտահերթ ընտրություններն արագ անցկացնելու գործում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է՝ հեղափոխության հաջորդ փուլը՝ իշխանության իրացման փուլը, համընկնելու է ցուրտ ձմռան և տաք, բայց միաժամանակ սպասելիքներով առատ գարնան հետ:

Ընդ որում, այս անգամ սպասելիքները լինելու են բոլորովին այլ բովանդակությամբ, քան նախկինում էին: Եթե ապրիլ–մայիս ամիսներից ու դրանից հետո իշխանությունից եղած սպասելիքներն առավելապես կապված էին հին համակարգի դեմոնտաժի ու իշխանության ամբողջական ստանձնման հետ, ապա արդեն արտահերթ ընտրություններից հետո սպասելիքների որակն ու բաղադրությունն էականորեն փոխվելու են: Փոխվելու է նաև այդ սպասելիքների չափաբաժինը: Եթե մինչ այս սպասելիքները ու դրանց իրականացումն արտահայտվում էին հակահեղափոխության վտանգները չեզոքացնելու գործում, որտեղ սպասելիք ունեցողներն ու այդ սպասելիքները արդարացնողները գտնվում էին նույն ճամբարում , ապա այսուհետ, երբ հեղափոխությունը կստանա ամբողջական տեսք, իսկ հակահեղափոխությունը կամ այն, ինչ դրա տակ է հասկացվում, կդառնա մարգինալ, սպասելիքներ ունեցողներն ու դրանք բավարարելու առաքելություն ստանձնածները հայտնվելու են դեմ առ դեմ:

Հետևաբար թվացյալ հանգստությունն ու երանությունը, որն այժմ առկա է հեղափոխության, դրա իրականացնողների ու համակիրների շրջանում և որի առիթը արտահերթ ընտրություններն են, պետք է սահմանափակվի հենց արտահերթ ընտրության փաստով ու չտարածվի դրան հաջորդող ժամանակաշրջանի վրա, որովհետև ընտրությունների հաջորդ օրը սկսվում է հեղափոխության կամ նոր իշխանության գործունեության ամենաբարդ փուլը:

Գուցե առաջին հայացքից թվա, թե որևէ բարդություն չկա, որովհետև չկան այն ստեղծող հակահեղափոխականները: Գուցե խաբկանք ստեղծի այն վիճակը, երբ չեն լինի ցնցումներ ու հետևաբար չի լինի դրանց օպերատիվորեն արձագանքելու կարիք՝ փողոցներում և հրապարակներում: Բայց ոչ այդ ակներև խնդիրների, ոչ հակահեղափոխականների բացակայությունը չպետք է ստեղծի տպավորություն, թե Հայաստանում ամեն բան լավ է: Հենց այստեղ է նոր շրջափուլի դժվարությունը: Առաջին հայացքից անտեսանելի, ամենօրյա, առօրեական, կենցաղային, համակարգային խնդիրները տեսնել ու լուծել դրանք, լուծել ամենօրյա, հաճախ գուցե ձանձրալի, դրայվից ու հանրահավաքային ռիթմից զուրկ աշխատանքով: 

Եվ այս իմաստով հասարակության սպասելիքները այլ են լինելու, քան նախկինում էին: Ավելին՝ սպասելիքները բաժանվելու են բազմաթիվ մանր սպասելիքների, ամեն խավ, ամեն խումբ ունենալու է առանձին վերցրած իր կոնկրետ սպասելիքները: Ու սրան արդեն դժվար կլինի պատասխանել հակահեղափոխության մարտահրավերների դեմ պայքարելու կոչով: Ընտրություններն, ի վերջո, ամենազոր չեն: Դրանք, իհարկե, կարող են լուծել իշխանության ամբողջական իրացման առջև ծառացած խոչընդոտները լիկվիդացնելու խնդիրը: Բայց դրանք չեն լուծում իշխանության իրացման որակը: Այդ խնդիրը լուծվում է անկախ ընտրություններից: Ունի՞ նոր իշխանությունը քաղաքական այնպիսի օրակարգ ու բովանդակություն, որը պատրաստվում է հրամցնել առաջիկա ամիսներին, ունի՞ այնպիսի օրակարգ, որը արդեն կապված չի լինի բացառապես հնի մերժման, հնի հնարավոր ռևանշի դեմ պայքարի հետ: Սրանք հիմա գուցե ոչ մոդայիկ հարցեր են, առաջին հայացքից անկարևոր, բայց հարցեր են, որոնք անխուսափելիորեն դրվելու են արտահերթ ընտրություններից հետո:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ)
Ամենադիտված