Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել

ՎԻԴԵՈ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել ու վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է արդեն Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը:

25-ամյա Գարիկը դատապարտվել է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:

24-ամյա Հարութը դատապարտվել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Երկու հանցավոր արարքները նրա նկատմամբ կատարվել են միաժամանակ…

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Այդ ընթացքում Գարիկը մարմնավաճառուհուն հրել է դեպի մոտակա ցանկապատը:
Մարմնավաճառուհին նույնպես հրել է Գարիկին, կարողացել է ազատվել նրանից, մի քանի մետր հեռանալ ու բջջային հեռախոսով ցանկացել է զանգահարել:

Սակայն Գարիկը նորից մոտեցել է, «բռնի ուժով մարմնավաճառուհու ձեռքից հափշտակել է մոտ 30 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը»:

Նույն այս պահին, երբ Գարիկը քաշքշում էր Կարինեին, նրա ընկեր Հարութը ցանկացել է օգտվել ստեղծված իրավիճակից:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկին դիմադրող մարմնավաճառուհու գույքը բացահայտ հափշտակելու նպատակով Հարութը մոտեցել է նրան, ձեռքը մտցրել է նրա բաճկոնի գրպանն ու բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց, 6 հատ պահպանակ և «Վիպ» հյուրանոցի այցեքարտը:

Կարինեն գոռացել, օգնություն է կանչել:

Կնոջը լռեցնելու համար, ըստ մեղադրանքի, Հարութը մի քանի անգամ ապտակել է նրան՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

3 հազար դրամի ու 6 հատ պահպանակների կողոպուտը, ըստ մեղադրանքի, Հարութն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանների կողմից:
Ավազակության համար մեղադրվող Գարիկ Հ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները:

Համաձայն այդ ցուցմունքների՝ Գարիկը Հարութին ճանաչել է շուրջ երկու տարի: 2015 թվականի մարտի 19-ին, ըստ Գարիկի ցուցմունքի, ինքն ու Հարութն իրենց տանը ալկոհոլ են օգտագործել: Հետո որոշել են գնալ երևանյան մարմնավաճառների մոտ: Հայանիստ գյուղից տաքսիով եկել են Երևան:

Գիշերվա ժամը երկուսին հասել են Երևանյան լճի մոտ: Տաքսին ճանապարհել ու ոտքով գնացել են դեպի Գ. Նժդեհի հրապարակ: Իրենց է մոտեցել մի մարմնավաճառուհի և առաջարկել է 7 հազար դրամով բազմաբնույթ սեքսուալ ծառայություններ մատուցել: Ինքը զայրացել է այդ բնույթի առաջարկից ու երկու անգամ ապտակել է մարմնավաճառուհուն: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Հարութը, նա էլ իր հերթին է երկու անգամ ապտակել մարմնավաճառուհուն: Բայց այդ պահին իրենց են մոտեցել ոստիկանները ու իրենց բոլորին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գարիկը պնդել է, թե ինքը տվյալ մարմնավաճառուհուն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ չի արել, դանակով նրան չի սպառնացել, իր մոտ դանակ չի էլ եղել, ինքը մարմնավաճառուհուց հեռախոս չի վերցրել, չի նկատել Հարութի կողմից հափշտակություն կատարելու պահը: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Տուժող կնոջ հետ առերեսման ժամանակ Գարիկը պնդել է, թե նրա վրա դանակ չի պահել, գումարի պահանջ չի ներկայացրել, հեռախոս չի հափշտակել: Մի քանի անգամ ապտակել է մարմնավաճառուհուն, քանի որ… զզվել է նրանից:

Կողոպուտի փորձի համար մեղադրվող Հարութն իրեն մեղավոր է ճանաչել: Նա նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Հարութը հայտնել է, թե տեսնելով՝ ինչպես է Գարիկը վիճում մարմնավաճառուհու հետ, ինքը մոտեցել, փորձել է բաժանել նրանց ու այդ ժամանակ մարմնավաճառուհու գրպանից հափշտակել է հազար դրամ, մի քանի պահպանակ ու մի քանի այցեքարտ: Ինքը մարմնավաճառուհուն չի հարվածել, միայն հրել է: Ինքը չի հայհոյել, մարմնավաճառն էլ իրեն չի հայհոյել: Ինքը չի տեսել, որ Գարիկը դանակ դրած լինի մարմնավաճառուհու կոկորդին…

«Մերի» մականունով մարմնավաճառուհի տուժողը հայտնել է, թե դեպքի օրը իր «աշխատավայրում» էր՝ Երևանյան լճի հարակից վայրում: Իր կողքին էին գործընկերուհիները՝ Անչոկն ու Դինուլը: Իրենց են մոտեցել երեք երիտասարդներ, ցանկություն են հայտնել սեռական հարաբերություն ունենալու: Նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին, գումարի շուրջ սակարկել են իր հետ: Ինքը չի ցանկացել նրանց առաջարկած գումարով սեռական հարաբերություն ունենալ երեք հոգու հետ: Երրորդ տղան ընկերներին առաջարկել է հեռանալ:

Ինքը քայլել է դեպի «Կիլիկիա» հյուրանոց: Գարիկը ձայն է տվել իր հետևից: Ինքը կանգնել ու սպասել է նրան: Նա մոտեցել ու շարունակել է իրեն համոզել: Ինքը չի համաձայնել: Այդ ժամանակ Գարիկն իրեն հրել-գցել է ցանկապատի վրա, հետո իր վզին ինչ-որ սառը բան է պահել, ասել է. «Վիզդ կթռցնեմ, քեզի հալալ չի, քո նմաններին պիտի վառեն, փողերդ հանի»: Ինքն ասել է, որ փող չունի: Միաժամանակ հանել է հեռախոսը, որ զանգի:

Գարիկն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, անջատել է: Իրենց է մոտեցել Հարութը, ապտակել է իրեն, ձեռքը մտցրել է իր բաճկոնի գրպանը, հանել է երեք հատ հազար դրամանոցները, պահպանակները, «Վիպ» հյուրանոցի այցեքարտը: Իրեն քաշքշելու ժամանակ պոկվել է իր բաճկոնի գլխարկի մորթին: Ինքը բղավել է, օգնություն է կանչել, պահանջել է իր հեռախոսը: Հարութն իրեն ապտակել ու պահանջել է, որ ինքը լռի… Մոտեցել են ոստիկանության աշխատողները, Գարիկին ձեռնաշղթա են հագցրել, նստեցրել են մեքենա…

Տուժողն ասել է, թե գործի քննության ընթացքում Գարիկի հորաքույրը մի քանի անգամ հանդիպել է իրեն, ցույց է տվել Գարիկի երեխաների լուսանկարները, իրեն հագուստ է տվել ու խնդրել է, որ ինքը բողոքից հրաժարվի: Ինքը խղճացել է Գարիկին, հաշվի է առել, որ ինքն էլ փոքր երեխա ունի, համաձայնել է օգնել ու դիմում է գրել, թե Գարիկն իրեն դանակով չի սպառնացել…

Տուժողը պնդել է, թե դանակը տեսել է ոստիկանական մեքենայի մեջ: Հարձակման ժամանակ Գարիկն ինչ-որ սառը բան էր դրել իր կոկորդին, ինքն այդ «բանը» ընկալել է որպես դանակ ու մեքենայում տեսնելով դանակը՝ հասկացել է, որ դա այն նույն դանակը կարող է լինել, որը պահվել էր իր կոկորդին…

Տուժողը հայտնել է, թե ամբաստանյալների դեմ բողոք չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հ.-ին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Հարութ Ա.-ն մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և վերջին հաշվով դատապարտվել է 680 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գարիկ Հ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ Գարիկ Հ.-ի անմեղությունը՝ կայացնելով արդարացման դատավճիռ, կամ՝ վերաորակել արարքը, Գարիկին մեղավոր ճանաչել ոչ թե ավազակության, այլ՝ կողոպուտի համար:

Մանրամասները՝ այստեղ

Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ» Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգ
Ամենադիտված