Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատության մեջ լինելու դեպքում կլիներ պայքարող տավուշցիների կողքին։

Նա այդ մասին ասել է 168.am–ին` լրատվամիջոցի հարցերին պատասխանելով փաստաբանական խմբի միջոցով:

«-Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն ակնարկել է, որ Տավուշում տեղի ունեցող սահմանագծման, սահմանի վերարտադրման գործընթացը չպետք է դիտարկել 2020 թվականի իրադարձություններից կտրված, այսինքն, 44-օրյա պատերազմից: Կարո՞ղ ենք ենթադրել, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը հանվել էր, սակայն այն մնացել է բանավոր բանակցությունների օրակարգում: Ի դեպ, Ձեր հայտարարություններից մեկում Դուք շեշտել էիք, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 20-ից՝ Ձեր պաշտոնանկությունից հետո, այդ թվում՝ անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի Ձեր՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այսինքն, ըստ Ձեր պայմանավորվածության, այդ հարցը փակվելո՞ւ էր:

-Ինչպես նախկինում նշել եմ, լավատեղյակ եմ խնդրո առարկա «Ղազախի շրջանի տարածքների վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի պահանջի` 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից հեռացման բանակցային հանգամանքներին և, մասնավորապես, դրանց «աշխարհաքաղաքական ենթատեքստին»։ Համոզված եմ և կասկածից վեր է, որ ի շահ Հայաստանի՝ կարելի է արդյունքի հասնել նաև ճիշտ բանակցությունների միջոցով:

 
Բացի այդ, Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից:

ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է: Այդ նույն տրամաբանությամբ Ադրբեջանի ղեկավարի համար ՀՀ Սահմանադրության որոշ դրույթները, «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպտային հաղորդակցության երաշխավորումը», ինչպես նաև՝ Հայաստան-Ադրբեջան չհամաձայնեցված կամ «վիճելի»

տարածքները ոչ պակաս լեգիտիմ են լինելու ՀՀ-ի վրա հարձակվելու կամ «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու համար:

-Հյուսիսարևելյան պաշտպանական գծի վերացումը, այդտեղից բանակի, առաջնագծի հեռացումը կամ սահմանապահներով, սահմանապահ ուղեկալներով փոխարինումը ի՞նչ անվտանգային ռիսկեր ու վտանգներ է ստեղծելու Տավուշի և ՀՀ-ի համար:

-ՀՀ վարչապետի ելույթներից և վերջին հարցազրույցում հնչեցրած դիրքորոշումներից հետո, որոշակի պատկերացում ունենալով իր որոշումների կայացման ալգորիթմներից, ինչպես նաև Արցախի աններելի հայաթափումից հետո, ներքին համոզմունք ունեմ, որ գործադիրը քաղաքական լեգիտիմություն և բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար:

Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է:

Համոզված եմ՝ ԶՈՒ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո:

ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն, որն առնվազն վստահության քվե կունենա ժողովրդի կողմից: Վստահություն անվտանգության և պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար, որն այս պահին, իմ համոզմամբ, չկա:

Ի դեպ, չեմ կասկածում, որ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ-ում վերոհիշյալ գործընթացների ավարտը: Տարածաշրջանային դերակատարներից կան, որ իրենց հայտարարություններում չեն անդրադաձել զորքերի հետքաշման հարցին, թերևս, հասկանում են, որ ՀՀ ԶՈՒ դիրքերում տեղակայված մնալը միակ երաշխիքն է` վերոհիշյալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակականության ապահովման համար: Հակառակ դեպքում՝ խաբված կմնա ոչ միայն կառավարության ղեկավարը, այլև ամբողջ հայ ժողովուրդը: Այստեղ վերադառնալով մեր առաջին հարցին, ուզում եմ վստահեցնել, որ ազատության մեջ լինելու դեպքում՝ իրականացվող քաղաքականության դեմ պայքարող տավուշեցիների կողքին կլինեի և համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց: Այսքանը»:

Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան
Ամենադիտված