Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Աղայանի բաց նամակը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև նամակի բովանդակությանն անդրադառնալն ուզում եմ ներկայանալ թե ով եմ ես և ինչքանով եմ ճանաչում Արա Աբրահամյանին: Ես Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահն եմ և Արա Աբրահամյանի հետ աշխատում եմ հասարակական գործունեության դաշտում արդեն շուրջ 16 տարի: Շատ լավ եմ ճանաչում նրան թե՛ որպես գործարարի, թե՛ որպես բարեգործի ու հայրենասերի և թե՛ որպես հարուստ մարդու:

Ես ինքնանպատակ չեմ օգտագործում «հարուստ մարդ» հասկացությունը: Թեռևս կարիք չկա բացատրելու, որ այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև հոգևոր հարստության մասին է: Մեր ապրած ներկա ժամանակներում ի հայտ են եկել ոչ քիչ հանկարծակի հարստացած մարդիկ, որոնք ապրում են միայն իրենց և լավագույն դեպքում մտերիմների համար: Լեզուս չի պտտվում նրանց հարուստ անվանել, դրանք միայն փողատեր մարդիկ են: Այսօր կան մարդիկ, ովքեր, փող աշխատելով օգնում են մարդկանց: Օգնում են ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ հոգևոր ջերմությամբ, անկեղծ հոգածությամբ, բարի գործերով ու խոսքերով: Նրանք էլ հենց հարուստ մարդիկ են: Եվ ես այսօր ուզում եմ ներկայացնել նրանցից մեկին` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա բազմիցս տարբեր առիթներով նշել է. «Վատ է, երբ դու կարող ես օգնել մարդկանց, բայց չես օգնում: Աստված ինձ տվել է, որպեսզի ես կիսվեմ ուրիշների, կարիքավորների հետ»: Այսպես է Արա Աբրահամյանը հասկացել իր` որպես հարուստ մարդու առաքելությունը: Եվ այդպես էլ առ այսօր գործում է նա:

Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես Ձեզ չեմ ճանաչում: Ձեր մասին իմ տպավորությունը ձևավորվել է Ա. Աբրահամյանի մասին ձեր հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության պարզաբանումներից, ձեր հայտարարության և դրան հաջորդած հրապարակումների տեքստերի բովանդակության հիման վրա, որտեղ Արա Աբրահամյանի մասին  չարությունից ու կույր ատելությունից բխող  անհիմն մեղադրանքներից  բացի ես չգտա հոգևոր հարստության ինչ-որ տարր, որի շուրջ կարելի է ծավալվել:  Ուստի կներեք ինձ, որ ես ձեզ հարուստ մարդ չեմ կարող անվանել: Դուք կարող եք լինել միայն փողատեր:

Չեմ ուզում խոսել ձեր բիզնես հարաբերությունների արդյունքում ստեղծված տարաձայնությունների և վեճի մասին: Դա իմ խնդիրը չէ: Կարծում եմ դրանով պետք է զբաղվեն Ռուսաստանի իրավապահ   մարմինները: Բայց դուք, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհ չեք ընտրել: Բիզնեսում ծագած վեճը ձեր օգտին լուծելու նպատակով սկսել եք շինծու և մանկամիտ մեղադրանքներ՝ /«Ա.Աբրահամյանը շահարկում է Ռուսաստանի ղեկավարի անունը», «ռուսերեն չգիտի», «ռուս կին է ուզել, որպեսզի ռուսերեն սովորի…», «Երևանում նրա կողմից կառուցած ռուսական եկեղեցում մոմ վառող չկա»/ տարածել Ա. Աբրահամյանի մասին:

Պարո՛ն Գրիգորյան, Դուք նշում եք, որ «ամեն մի հայ մարդ ամոթից կարմրում է Ա. Աբրահամյանի ռուսերենի մակարդակի համար»: Սխալվում եք: Մենք բոլորս կարմրում ենք Աբրահամյանի մասին ձեր ներկայացրած անիմաստ   մեղադրանքներից և ասում` կանգ ա՛ռ, փորձի՛ր բիզնես հարթության վրա ստեղծված վեճը լուծել քաղաքակիրթ ձևով:

Անկեղծ ասած ես չէի ուզում այս երևույթի մասին խոսել, ասել իմ անհատական կարծիքը: Կարծում եմ, որ նման անհիմն մեղադրանքները պետք է արհամարհել: Բայց ձեր հայտարարությունից և դրան հաջորդած համացանցային հրապարակումներից հետո, օրվա ընթացքում բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության բնագավառների աշխատողներից, բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներից, որոնք մի հարց են տալիս` օգնեք մեզ հասկանալու թե ո՞վ է Ռ. Գրիգորյանը և ի՞նչ է ուզում մեր Արա Աբրահամյանից: Եվ իրոք, այդպես էլ ասում են մեր Արայից: Սա արդեն շատ բան է նշանակում: Սա նշանակում է, որ Արա Աբրահամյանը ճանաչված մարդ է իր հայրենիքում, որին սիրում, հարգում և հավատում են:

Ահա այդ հարցերին որոշ չափով պատասխանելու համար ես կփորձեմ քննարկել տեղի ունեցող երևույթը և այդ ֆոնի վրա ներկայացնել Աբրահամյանին, որպեսզի շահագրգռված մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը:

Ճանաչված գործարար, բարերար ու հայրենասեր Ա. Աբրահամյանի ակտիվ հասարակական գործունեությունն սկսվել է դեռևս 2000 -ից, երբ նա իր համախոհների հետ նախաձեռնեց և ստեղծեց «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը: Ես կասեի, որ դա պարզապես խիզախություն էր: Նոր հարյուրամյակի մարտահրավերների պայմաններում համահայկական խնդիրների հրատապությունը հրամայական էր դարձնում ներհամայնքային համախմբումից անցնել վերհամայնքային կառույցների ձևավորմանը: Այստեղ խոսքը ինքնակազմակերպման, համախմբման կազմակերպչական-ինստիտուցիոնալ որակապես նոր կառույցի մասին է:

Այսօր կարելի է ասել, որ Արա Աբրահամյանը և նրա կողմից ղեկավարվող կազմակերպությունը մեծ գործունեություն են ծավալել թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Հիշենք հայ օդաչուներին, որ Հասարակածային Գվինեայում հորինված մեղադրանքով դատապարտվել էին ցմահ բանտարկության: Ա. Աբրահամյանն առանց վարանելու միացավ նրանց ազատման գործին և անարդար դատվածներին ուղեկցեց մինչև Երևան և հանձնեց հարազատներին:

Երեք ամիս անց նա կրկին մասնակցեց Նիգերիայի բանտերում հայտնված Ռուսաստանի նավաստիների բաժին հասած դճբախտության կանխմանը: Միանգամայն բնական է, որ նման մարդասիրական բնավորությամբ օժտված գործարարի հետ բարեկամական հարաբերություններ կունենան ոչ միայն Ռուսաստանի, այլ շատ ու շատ երկրների ղեկավարներ: Եվ դա այդպես էլ կա:  Մեր հայրենակցի նկատմամբ այդ վերաբերմունքի համար միայն պետք է հպարտանալ և ուրախանալ, այլ ոչ թե չարախոսել, բամբասել և փորձել այդ ամենը ներկայացնել ծուռ հայելու մեջ:

 Ես կփորձեմ ներկայացնել նաև այն բազմաբնույթ ծրագրերից մի քանիսը, որոնք Արա Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով իրագործվել են Հայաստանում և Արցախում:

Նոր էր ստեղծվել Ռուսաստանի հայերի միությունը, երբ Արա Աբրահամյանն իր փոքրիկ հայրենիքում` Մալիշկայում, կառուցեց կրթամշակութային ամբողջական համալիր` հանրակրթական դպրոց,  Սուրբ Աննայի եկեղեցին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:

Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ Երևանում, Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներով, գործում է բարեգործական ճաշարանը, որտեղ ամեն օր անվճար սնվում է 250 միայնակ և հաշմանդամ մեծահասակ:

Սոցիալական ուղղվածության նախագծերից է նաև «Կացարան» ծրագիրը, որի արդյունքում Ադրբեջանից բռնագաղթված փախստականների համար Արա Աբրահամյանի միջոցներով գնվել է երկու շենք՝ 130 բնակարանով, որոնք անհատույց տրամադրվել են փախստականների և աղետի գոտու տուժած 130 ընտանիքի:

Արցախը ևս իր հիմնախնդիրներով մշտապես գտնվել է Միության ուշադրության կենտրոնում: Բերեմ միայն մեկ օրինակ՝ Արա Աբրահամյանի միջոցներով Ստեփանակերտում կառուցվել և 2014-ին շահագործման է հանձնվել 650 աշակերտական տեղով նոր դպրոց, որի համար ներդրվել է շուրջ 5 մլն. դոլար:

Ռուսաստանի հայերի միությունը և նրա նախագահ Արա Աբրահամյանն առանձնահատուկ տեղ է  հատկացրել հայ ժողովրդի առջև ծառացած գերակայություն ունեցող այնպիսի մի խնդրի, ինչպիսին աջակցությունն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ստեղծել ամուր տնտեսական հիմք, դինամիկ զարգացող էկոնոմիկա` ընդգրկելով Սփյուռքի հսկայական ներուժը: Հենց այդ նպատակն էլ ելակետ ընդունելով` Ռուսաստանի հայերի միությունը 2004-ից Հայաստանում անց է կացնում Հայ-ռուսական ներդրումային համաժողովներ: 2016 թ. Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային առաջին ֆորումը: Ավելի ներկայացուցչական էր 2017-ին կազմակերպված երկրորդ ֆորումը, որի ընթացքում ստորագրվեցին ներդրումային մի շարք պայմանագրեր:

Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա ապրիլին, ՀՀ պաշտպանության և Սփյուռքի նախարարությունների հետ, Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանում աշխատող գործարարների համաժողով, որտեղ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման գործում հայ գործարարների մասնակցության խնդիրները: Իսկ խնդիրները շատ են, որոնց լուծումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կկանխի համայքներից բնակչության արտագաղթը:

Հարգելի՛ պարոն Գրիգորյան, առաջարկում եմ դուք էլ փորձեք, ձեր ուժերի հնարավորության սահմաններում, մասնակցել սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերի իրագործմանը, ներդրումների միջոցով ստեղծել գոնե 10 աշխատատեղ: Կարծում եմ դա ավելի օգտակար կլինի, քան անիմաստ մեղադրանքներ ներկայացնելն այդ հարցերում բարձր ակտիվություն ցուցաբերող գործարարին:

Անհրաժեշտ եմ համարում հիշատակել նաև «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» ծրագիրը, որը հիմնականում իրագործվել է Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ: Դա ռազմավարական նշանակություն ունեցող և Հայաստանի ապագային միտված ծրագիր էր, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի ավելի քան 700 դպրոցներում, բուհերում, ուսումնական այլ հաստատություններում բացվեցին համակարգչային դասարաններ ու լսարաններ: Յուրաքանչյուր համակարգչային դասարան հագեցվել է նվազագույնը 5 համակարգչով, իսկ բուհական լսարաններին տրամադրվել է 15-20-ական համակարգիչ: Եթե դրան ավելացնենք նաև, որ 450 համակարգիչ են  տրամադրվել հանրապետության Ազգային բանակի զինվորական ստորաբաժանումներին,  իսկ հանրապետության մարզերում ստեղծված համակարգչային ուսուցման կենտրոններին` 400 համակարգիչ, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի հսկայական միջոցներ են տրամադրվել ծրագրի իրականացմանը:

Պարո՛ն Գրիգորյան, դուք ձեր նամակներում շոշափում եք նաև Հայոց ցեղասպանության հարցը: Ի գիտություն ձեզ հայտնում եմ, որ  Ռուսաստանի հայերի միությունը  մեծ տեղ է հատկացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացներին: Միությանը կից Մոսկվայում ստեղծվել է Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտ, որը դարձել է Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման յուրահատուկ կենտրոն:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Արա Աբրահամյանի միջոցներով հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր:  Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Յուրի Բարսեղովի «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» եռահատոր աշխատությունը և «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ» երկհատորյակը:

Ռուսաստանի հայերի միությունն ստեղծման իսկ օրից սկսել է համագործակցել Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների հետ և փորձել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որոնցով կարելի է օժանդակել երկրի գիտական և ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ համատեղ ստեղծվել է Գիտության զարգացման հիմնադրամը, Գրողների միության հետ` Գրականության զարգացման հիմնադրամը: Նշված երկու հիմնադրամում էլ առաջին խոշոր ներդրումն արել է Արա Աբրահամյանը:

Այսօր գիտական և ստեղծագործական մտավորականության միջավայրում մեծ համբավ է վայելում Արա Աբրահամյանի կողմից անցկացվող գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների, արդեն բարի ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում 2007-ից:

Պարո՛ն Գրիգորյան, ավելորդ չենք համարում ձեզ համար նշել, որ «ռուսերենին վատ տիրապետող» Արա Աբրահամյանը մեծ տեղ է հատկացնում և լուրջ ֆինանսներ ներդնում ռուսաց լեզվի և մշակույթի մասսայականացմանը: Սկսած 2002-ից անց է կացվում ռուսաց լեզվի միջազգային մրցույթներ` ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային հանրակրթական դպրոցների ավարտական դասարանցիների համար: «Ռուսաստանը և ռուսաց լեզուն իմ կյանքում» նշանաբանով իրականացվող այս մրցույթի առաջին փուլն անց է կացվում տեղերում, իսկ ավարտականը` Հայաստանում: Մրցույթների 60 հաղթող առանց ընդունելության քննությունների ընդունվել և անվճար սովորել են Ռուսաստանի բուհերում:

2010-ից Հայաստանի բոլոր դպրոցներում անց է կացվում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոն: Փառատոնի շրջանակներում, բացի երգի մրցույթից, անց են կացվում Ռուսաց լեզվի և մշակույթի օրեր, որի ընթացքում դպրոցներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ասմունքի երեկոներ, ռուսաց լեզվով շարադրություններ և այլն: Այսինքն դպրոցներում ստեղծվում է մի հարթակ, որտեղ երեխաները, ելնելով իրենց նախասիրություններից, կարողանում են ակտիվորեն մասնակցել փառատոնի միջոցառումներին:

Այդ փառատոնի անցկացման համար Արա Աբրահամյանը ծախսում է միլիոնավոր ռուբլիներ: Պարո՛ն Գրիգորյան, ինչպես երևում է դուք շատ եք մտահոգված ռուսաց լեզվին տիրապետելու խնդիրներով:  Այս տարի անց ենք կացնում V փառատոնը, միգուցե կկամենա՞ք մասնակցել փառատոնի ֆինանսավորմանը:

Իհարկե, կան նաև ուրիշ հետաքրքիր ծրագրեր, ինչպիսիք են «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում», ուսանողների և բարձր դասարանցիների համար անցկացվող «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» գրական միջազգային մրցույթը և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց թվարկումը կկազմի մի քանի տասնյակ էջ:

Յուրաքանչյուր տարի միայն Ռուսաստանի հայերի միության Հայաստանյան մասնաճյուղն ստանում է հարյուրավոր նամակներ, ուղղված Արա Աբրահամյանին: Այդ նամակների հեղինակները Հայաստանի բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ են, հասարակական կազմակերպություններ, տարբեր ոլորտների կառույցներ: Նամակների հեղինակները հիմնականում խնդրում են ֆինանսական աջակցություն: Այդ նամակների քանակը մեկ անգամ ևս վկայում է, որ մարդիկ ճանաչում և համոզված են, որ հնարավորության սահմաններում Արա Աբրահամյանը միշտ էլ օգնության ձեռք կմեկնի:

Կցանկանայի Արա Աբրահամյանի անձի հետ կապված մի հետաքրքիր երևույթի մասին ևս խոսել: Շատ դեպքերում նա չի սպասում նամակի կամ գրավոր խնդրանքի, այլ գործում է իր մարդկային, բարոյական խղճի թելադրանքով: Այսպես, նա «Հ1» հեռուստաալիքով լսելով, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհվել է գյուղացիներից մեկի տունը, անմիջապեա զանգահարում է ինձ և հանձնարարում ուսումնասիրել, թե ինչքան գումար է անհրաժեշտ այդ տունը վերականգնելու համար:  Հաջորդ օրը նա ուղարկում է այդ գումարը, որը մենք նախկին մարզպետի հետ Կիրանց գյուղում հանձնեցինք տուժած ընտանիքին:

Մեկ այլ դեպք. կրկին հեռուստացույցով լսում է, որ Լոռվա մարզի գյուղերից մեկում գայլերը հարձակվել և հոշոտել են գյուղացիների ոչխարները: Հաջորդ օրը` նորից զանգ և հերթական հանձնարարությունը, որի արդյուքնում նրա ուղարկած գումարը մարզպետարանի միջոցով հանձնվեց գյուղացիներին՝ ոչխարների գլխաքանակը վերականգնելու համար:

Դրանք եզակի օրինակներ չեն:

Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես փորձեցի համառոտակի ներկայացնել Արա Աբրահամյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում: Դուք փորձեք այդ ամենի համատեքստում քննարկել ձեր արածները հայրենիքի համար և նոր միայն գրիչ վերցնել ու գրել ուրիշների մասին:

Վլադիմիր Աղայան՝ 
Ռուսաստանի հայերի միության և 
Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ

Աղբյուրը՝ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայություն

Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Ամենադիտված