ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կային նախագծեր, որոնց վարկանիշերը ցածր էին, այդ իսկ պատճառով մեր հաղորդումների ցանկը փոխվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ` մարտի 1-ին «Կենտրոն» հեռուստաընկերության արդեն նախկին հաղորդավար Արմեն Դուլյանը Aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Կենտրոն » հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրների պատճառով մոտ 10 հաղորդում առաջիկայում կփակվի, հավելելով, որ զանգահարել են իրեն, կանչել և ասել են, թե իր հաղորդումն այլևս չի լինելու եթերում: Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ հեռուստաընկերությունում որևիցե ֆինանսական խնդիրներ չկա և այս պահին որևէ մեկին աշխատավարձի հետ կապված պարտք չունեն:
«Կային նախագծեր, որոնց վարկանիշերը ցածր էին, այդ իսկ պատճառով մեր հաղորդումների ցանկը փոխում ենք՝ նպատակ ունենալով ավելի վարկանշային նախագծեր առաջ բերել: Մենք հիմա գարնանային եթերաշրջան ենք սկսում և երկուշաբթի օրվանից, շաբաթը 5 օր, եթերում կլինի «Երևի» հեռուստասերիալը, որը վիճակված է, որ լինի բավականին բարձր վարկանիշով նախագիծ: Սկսում ենք գարնանային եթերաշրջան և կարծում են դա նորմալ է մի քանի նախագծեր կփակվեն, մի քանիսը կբացվեն, և այն որ դա կապված ֆինանսական խնդիրների հետ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Պարաստում ենք նոր նախագծեր, նոր հաղորդումներ, նոր հեռուստասերիալներ և այս պրոցեսը որևէ խնդրի հետ կապված չունի:
Իսկ պարոն Դուլյանի հաղորդման հետ կապված կարող եմ աել որ խնդիրը ոչ թե նրա մասնագիտական աշխատանքն է, մասնագիտական հմտությունը, այլ` հաղորդման ցածր վարկանիշը. մեծ հաշվով մենք բարձր ենք գնահատում նրա մասնագիտական աշխատանքը, որի համար շնորհակալ ենք նրան: Ի դեպ նա ճիշտ ժամանակին վճարվել է` իր կատարած մասնագիտական աշխատանքի դիմաց:
 
Ամփոփելով խոսքը պրոդյուսերը նշեց, որ նոր գարնանային եթերաշրջան է հեռուստաընկերությունում, նոր եթերացանկ են կազմում, պատրաստում են նոր հաղորդաշարեր և բոլոր այն նախագծորը, որոնց վարկանիշերը թույլ են, փակվում են, հավելելով, որ սա նորմալ պրոցես է:
 
Նյութը պատրաստեց Ամինա Ղազարյանը
Slaq.am - Լրատվական աղբյուր

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular