Կային նախագծեր, որոնց վարկանիշերը ցածր էին, այդ իսկ պատճառով մեր հաղորդումների ցանկը փոխվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ` մարտի 1-ին «Կենտրոն» հեռուստաընկերության արդեն նախկին հաղորդավար Արմեն Դուլյանը Aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ «Կենտրոն » հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրների պատճառով մոտ 10 հաղորդում առաջիկայում կփակվի, հավելելով, որ զանգահարել են իրեն, կանչել և ասել են, թե իր հաղորդումն այլևս չի լինելու եթերում: Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ հեռուստաընկերությունում որևիցե ֆինանսական խնդիրներ չկա և այս պահին որևէ մեկին աշխատավարձի հետ կապված պարտք չունեն:
«Կային նախագծեր, որոնց վարկանիշերը ցածր էին, այդ իսկ պատճառով մեր հաղորդումների ցանկը փոխում ենք՝ նպատակ ունենալով ավելի վարկանշային նախագծեր առաջ բերել: Մենք հիմա գարնանային եթերաշրջան ենք սկսում և երկուշաբթի օրվանից, շաբաթը 5 օր, եթերում կլինի «Երևի» հեռուստասերիալը, որը վիճակված է, որ լինի բավականին բարձր վարկանիշով նախագիծ: Սկսում ենք գարնանային եթերաշրջան և կարծում են դա նորմալ է մի քանի նախագծեր կփակվեն, մի քանիսը կբացվեն, և այն որ դա կապված ֆինանսական խնդիրների հետ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Պարաստում ենք նոր նախագծեր, նոր հաղորդումներ, նոր հեռուստասերիալներ և այս պրոցեսը որևէ խնդրի հետ կապված չունի:
Իսկ պարոն Դուլյանի հաղորդման հետ կապված կարող եմ աել որ խնդիրը ոչ թե նրա մասնագիտական աշխատանքն է, մասնագիտական հմտությունը, այլ` հաղորդման ցածր վարկանիշը. մեծ հաշվով մենք բարձր ենք գնահատում նրա մասնագիտական աշխատանքը, որի համար շնորհակալ ենք նրան: Ի դեպ նա ճիշտ ժամանակին վճարվել է` իր կատարած մասնագիտական աշխատանքի դիմաց:
Ամփոփելով խոսքը պրոդյուսերը նշեց, որ նոր գարնանային եթերաշրջան է հեռուստաընկերությունում, նոր եթերացանկ են կազմում, պատրաստում են նոր հաղորդաշարեր և բոլոր այն նախագծորը, որոնց վարկանիշերը թույլ են, փակվում են, հավելելով, որ սա նորմալ պրոցես է:
Նյութը պատրաստեց Ամինա Ղազարյանը
Slaq.am - Լրատվական աղբյուր