ԵԾ անդամները չեն տրամադրել իրենց կենսագրական տվյալները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի կենսագրությունները քաղաքապետարանի պաշտոնական կայքից չեն հեռացվել: Այս մասին past.am-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչությունից տեղեկացրին նաև, որ ԵԾ անդամների կենսագրությունները Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված չի էլ եղել, քանի որ ԵԾ անդամներն իրենց կենսագրական տվյալները մինչ օրս չեն տրամադրել, այդպիսով ոտնահարելով իրենց ընտրողների իրավունքները՝ տեղեկանալու իրենց ավագանիների կենսագրության մասին:Կամ միգուցե տիկնանց պարզապես հարիր չէր տեղեկություն տրամադրել: Բացի այդ Զարուհի Փոստանջյանը չի էլ վերցրել Երևան քաղաքի ավագանու իր վկայականը: Դրանով փորձելով ևս մեկ ցույց տալ անարգանքը ավագանու ինստիտուտի նկատմամբ: