Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 բան, որ անում են շատ աղջիկներ տղայից բաժանվելուց հետո՝ վրեժ լուծելու համար Դիտեք Տեսանյութը

ՎԻԴԵՈ

Ամուսնալուծություն. ինչպես հաղթահարել դժվարությունները

 Առավել մանրամասն՝ Այստեղ

Կան մարդիկ, ովքեր ամուսնալուծվում են՝ հույս ունենալով, որ իրենց կյանքը ավելի կթեթևանա, մինչդեռ ուրիշները ցանկանում են պահպանել ամուսնությունը, բայց չեն կարողանում այնպես անել, որ կողակիցը չհեռանա իրենցից։ Սակայն գրեթե բոլորը, ովքեր ամուսնալուծվում են, համոզվում են, որ դրանից հետո կյանքը ավելի դժվար է դառնում։ Եթե դու վերջերս ես ամուսնալուծվել, ապա գուցե հասկացել ես, որ սա քեզ համար ամենածանր իրավիճակն է։ Ուստի օգտակար կլինի ուշադրություն դարձնել աստվածաշնչյան մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն քեզ հաջողությամբ հաղթահարելու ամուսնալուծության հետևանքով առաջացած խնդիրները։

ԽՆԴԻՐ 1. ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Ֆինանսական խնդիրները, ծնողական պարտականությունները կամ միայնության զգացումը կարող են ճնշող լինել։ Բացասական զգացումները գուցե արագ չանցնեն։ Հոգեբան Ջուդիթ Վալերստայնը եկել է այն եզրակացության, որ ամուսնալուծվելուց տարիներ անց ոմանք դեռ իրենց դավաճանված ու լքված են զգում, մտածում են, որ «կյանքը անարդար է, հուսահատեցնող, իսկ իրենք՝ միայնակ»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Մի՛ ամաչիր արտասվելուց։ Գուցե կարոտում ես նախկին կողակցիդ, որին դեռ սիրում ես։ Նույնիսկ եթե դուք վատ փոխհարաբերություններ եք ունեցել,  հնարավոր է՝ ամուսնալուծությունը տխրություն պատճառի քեզ, քանի որ չես ստացել այն ուրախությունը, որը ակնկալել ես ամուսնությունից (Առակներ 5։18)։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լացելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4

  • Մի՛ մեկուսացիր։ Գուցե լացելու համար կարիք լինի առանձնանալու, սակայն իմաստուն չի լինի երկար ժամանակ մեկուսացած մնալ (Առակներ 18։1)։ Ընկերներիդ հետ դրական բաների մասին խոսիր, քանի որ նախկին կողակցիցդ անընդհատ բողոքելով՝ կվանես նրանց քեզանից։ Եթե ամուսնալուծությունից հետո պետք է կարևոր որոշումներ կայացնես, օգնության համար դիմիր նրան, ում վստահում ես։

  • Մտածիր առողջությանդ մասին։ Ամուսնալուծության հետ կապված սթրեսը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, օրինակ՝ արյան բարձր ճնշում կամ միգրեն։ Ուստի լավ կլինի, որ ճիշտ սնվես, մարզվես և բավականաչափ քնես (Եփեսացիներ 5։29

  • Հավաքիր այն բոլոր իրերը, որոնք բորբոքում են քո զայրույթը նախկին կողակցիդ հանդեպ կամ որոնք քեզ արդեն պետք չեն, սակայն պահիր կարևոր փաստաթղթերը։ Եթե քեզ ցավ են պատճառում, օրինակ, ամուսնական նկարները, դիր դրանք արկղի մեջ և պահիր երեխաների համար։

  • Վանիր բացասական մտքերը։ Օլգան, որը ամուսնու դավաճանությունից հետո ամուսնալուծվել է, ասում է. «Ես շարունակ հարցնում էի ինձ՝ ի՞նչ կար այդ կնոջ մեջ, որ իմ մեջ չկար»։ Ինչպես հետագայում հասկացավ Օլգան, շարունակ բացասական բաների մասին մտածելը կարող է «ոգին խոցել» (Առակներ 18։14

    Շատերը կարծում են, որ մտքերը գրի առնելը օգնում է վերահսկելու դրանք։ Եթե բացասական մտքեր ես գրել, փորձիր փոխարինել դրականով (Եփեսացիներ 4։23)։ Նկատի առնենք երկու օրինակ.

    Բացասական։ Ես եմ մեղավոր, որ ամուսինս դավաճանեց ինձ։

    Դրական։ Եթե սխալներ եմ արել, դա չի նշանակում, որ նա իրավունք ուներ դավաճանելու ինձ։

    Բացասական։ Լավագույն տարիներս սխալ մարդու հետ եմ անցկացրել։

    Դրական։ Երջանիկ կլինեմ, եթե կյանքում հետ նայելու փոխարեն՝ միշտ առաջ նայեմ։

  • Ամեն խոսքի ուշադրություն մի՛ դարձրու։ Ընկերներդ ու հարազատներդ, լավ միտումներ ունենալով, գուցե անմտածված կամ քո պարագայում ոչ տեղին խոսքեր ասեն, օրինակ՝ «նա, միևնույնն է, լավ կողակից չէր քեզ համար» կամ «Աստված ատում է ապահարզանը» *։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր» (Ժողովող 7։21)։ Մարտինան, որը երկու տարի է, ինչ ամուսնալուծված է, ասում է. «Ցավ պատճառող խոսքերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ փորձում եմ ամեն ինչին նայել Աստծու տեսանկյունից։ Նրա մտքերը մեր մտքերից բարձր են» (Եսայիա 55։8, 9

  • Աղոթիր Աստծուն։ Աստված հորդորում է իր ծառաներին «ամբողջ հոգսը իր վրա գցել», հատկապես այն ժամանակ, երբ նրանք ճնշված են (1 Պետրոս 5։7

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առ աստվածաշնչյան այն համարները, որոնք օգտակար են քեզ. թող դրանք քեզ համար տեսանելի տեղում լինեն։ Ամուսնալուծված անհատների համար կարող են օգտակար լինել նաև աստվածաշնչյան հետևյալ համարները. Սաղմոս 27։10;34։18; Եսայիա 41։10; Հռոմեացիներ 8։38, 39։

Թող Աստծու Խոսքը զորացնի քեզ դժվար պահերին

ԽՆԴԻՐ 2. ՔՈ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԵՏ

Ջուլիանան, որը 11 տարի ամուսնացած է եղել, ասում է. «Աղաչում էի ամուսնուս, որ չթողնի ինձ։ Սակայն երբ նա հեռացավ, ես զայրույթով լցվեցի թե՛ նրա, թե՛ այն կնոջ հանդեպ, ում մոտ նա գնաց»։ Շատերը, ովքեր ամուսնալուծվում են, տարիներ շարունակ զայրացած են մնում իրենց նախկին կողակցի վրա, սակայն  որոշ դեպքերում ստիպված են լինում կանոնավորաբար շփվել միմյանց հետ, հատկապես եթե երեխաներ ունեն։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Նախկին կողակցիդ հետ եղիր քաղաքավարի։ Նրա հետ խոսելիս կենտրոնացիր կարևոր հարցերի վրա, խոսիր կարճ և դիպուկ։ Շատերը համոզվել են, որ այսպիսի մոտեցումը նպաստում է խաղաղ փոխհարաբերություններին (Հռոմեացիներ 12։18

  • Ցավ պատճառող խոսքեր մի՛ ասա։ Հատկապես երբ քեզ վրա ճնշում է գործադրվում, հիշիր աստվածաշնչյան այս խորհուրդը. «Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի» (Առակներ 17։27Եթե չես կարողանում զսպել քեզ զրույցի ընթացքում, կարող ես ասել. «Հետո կխոսենք այդ մասին»։

  • Որքան հնարավոր է, առանձնացրեք ձեզ և ձեր նախկին կողակցին առնչվող բաները, այդ թվում իրավաբանական, ֆինանսական և բժշկական փաստաթղթերը։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հաջորդ անգամ նախկին կողակցիդ հետ խոսելիս եղիր ուշադիր, որ երբ որևէ մեկդ պաշտպանողական դիրք բռնի կամ չզիջի, խնդրես, որ այդ հարցի մասին հետո խոսեք կամ էլ, օրինակ, քննարկեք այն էլեկտրոնային փոստով (Առակներ 17։14

ԽՆԴԻՐ 3. ՕԳՆԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Մարիան հիշում է, թե ամուսնալուծությունից անմիջապես հետո ինչ էր կատարվում իր ընտանիքում. «Փոքր աղջիկս անընդհատ լաց էր լինում։ Նա սկսեց գիշերները անկողնում միզել։ Մեծ աղջկաս համար էլ հեշտ չէր, չնայած որ փորձում էր թաքցնել իր զգացմունքները»։ Ցավալի է, բայց հաճախ ծնողները գուցե ժամանակ կամ էմոցիոնալ ուժ չունենան երեխաներին օգնելու համար, երբ դրա կարիքը նրանք շատ են զգում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Հորդորիր երեխաներիդ խոսել քեզ հետ իրենց զգացմունքների մասին, նույնիսկ եթե զրույցի ժամանակ «հնարավոր չլինի սանձել» լեզուն (Հոբ 6։2, 3

  • Մի՛ մոռացիր, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ դեր ունի։ Գուցե էմոցիոնալ աջակցության կարիք ունենաս, և թվա, թե երեխադ ի վիճակի է օգնելու քեզ, սակայն ճիշտ չի լինի նրան ծանրաբեռնել այդպիսի հարցերով (1 Կորնթացիներ 13։11)։ Երեխայիդ միջնորդ մի՛ դարձրու քո և նախկին կողակցիդ միջև։

  • Ձգտիր փոփոխություններ չանել երեխայի գրաֆիկի մեջ։ Նրա համար շատ օգտակար կլինի, եթե շարունակի ապրել նույն տանը և ունենա նույն գրաֆիկը, սակայն ավելի կարևոր է շարունակ աջակցել նրան հոգևորապես՝ ընտանեկան երկրպագություն անցկացնելով և օգնելով ընթերցելու Աստվածաշունչը (2 Օրենք 6։6–9

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Վստահեցրու երեխայիդ, որ սիրում ես նրան, և որ նա չէ ձեր ամուսնալուծության պատճառը։ Պատասխանիր նրա հարցերին՝ առանց կողակցիդ մեղադրելու։

Դու կարող ես հաղթահարել ամուսնալուծության հետևանքով առաջ եկած դժվարությունները։ Մելիսան, որը ամուսնացած է եղել 16 տարի, պատմում է. «Երբ ամուսնալուծվեցի, մտածում էի, թե ինչու կյանքս այդպես դասավորվեց»։ Այսօր, սակայն, նա երջանիկ է՝ չնայած իր հանգամանքներին։ Մելիսան ասում է. «Սկսեցի ավելի լավ զգալ ինձ, երբ հասկացա, որ կարիք չկա անցյալը փոխելու փորձեր անել»։

1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենադիտված