Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչո՞վ կավարտվի Իրանի և Իսրայելիդիմակայությունը,ո՞ւմ և ինչո՞ւ է պետք պատերազմը։ 

Իրան-Իսրայել հակամարտությունն այս պահին էլ շարունակվում է, և լարվածությունը հասել է այն աստիճանի, որ շատ վերլուծաբաններ այդ երկրների միջև պատերազմ են կանխագուշակում: Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին իրանա-իսրայելական առճակատումը վերաճեց երկու երկրների զինված ուժերի ուղղակի բախման։ Ապրիլի 1-ին Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ուղղությամբ: Այնուհետ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարվածեց Իսրայելին։ Իսկ ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 5:23-ին Իսրայելը պատասխան հարված հասցրեց երեք հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով: Իրանն արդեն հայց է ներկայացրել ՄԱԿ-ին, սակայն ոչ ոք չի դատապարտել Դամասկոսում հյուպատոսության հրթիռակոծումը, մինչդեռ դա ուղղակի ոտնձգություն էր այլ երկրի ինքնիշխանության նկատմամբ: ՄԱԿ-ը մատների արանքով է նայում Իսրայելի գործողություններին, ուստի հակամարտության դիվանագիտական լուծման շանսերը մեծ չեն։ Եվ այն ֆոնին, որ Իրանի և Իսրայելի միջև ատելությունն ու սպառնալիքները հասել են իրենց գագաթնակետին, կողմերը մոտեցել են եզրագծին և շահագրգռված են միմյանց ոչնչացնելու մեջ:

Հակամարտության դերակատարներն ակնհայտ են ՝ մի կողմից Իրանը՝ իր տարածաշրջանային պրոքսի-դաշնակիցների հետ (Հեզբոլլահ, ՀԱՄԱՍ, ինչ-որ չափով սիրիական և իրաքյան ստորաբաժանումներ), իսկ մյուս կողմից ՝ Իսրայելը և, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ–ի երկրներն ու ԱՄՆ-ը։ Հարցն այն է, թե ինչ ընթացք կունենա այդ բախումը. Իրանի և Իսրայելի դիմակայությունը երկրի վրա չի ընթանա. այդ երկրներն ընդհանուր սահման չունեն, և երրորդ երկրի տարածքով առաջ շարժվել չեն կարող։ Հետևաբար, հարվածները, ամենայն հավանականությամբ, օդային և հրթիռային կլինեն:

Վերջին տարիներին Իրանը հաջողություններ է գրանցել հրթիռաշինության ոլորտում։  Այժմ Թեհրանի սպառազինության մեջ կան և փոքր, և միջին հեռահարության համալիրներ։  Կան նաև բալիստիկ հրթիռներ, մասնավորապես՝ «Սաջիլը»՝ մինչև 2 հազար կմ հեռահարությամբ: Թևավոր հրթիռները նույնպես սպառազինության մեջ են:

Իսրայելն ունի ՀՕՊ հզոր համակարգեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրանք շատ թանկարժեք։ Ամենայն հավանականությամբ, Թել Ավիվը, կպատասխանի ԱԹՍ-ների և հրթիռային հարվածներով, քանի որ հիանալի հասկանում է ՀՕՊ համակարգերի խոցելիությունը։ Լավագույն ռազմավարությունն այժմ հարձակումն է, պաշտպանությունը ձեռնտու չէ և նախապես ձախողված է։

Ինչի՞ կհանգեցնի Թեհրանի և Թել Ավիվի դիմակայությունը և արդյո՞ք հակամարտության սրումը կդառնա անկառավարելի: Հարցերը «Իրավունքը» քննարկել է իրանցի քաղաքագետ, միջազգայնագետ Խայալ Մուազզինի հետ:

Այն հարցին, թե իրանա-իսրայելական հակամարտության սրումը կարո՞ղ է նոր ճգնաժամ առաջացնել Մերձավոր Արևելքում, քաղաքագետ Խայալ Մուազզինը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Իսրայելը ուժ չունի միայնակ պատերազմի մեջ մտնելու Իրանի հետ, քանի որ այն երկիր է, որը պարտվել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում։ Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի գործողությունն ապացուցեց, որ Իրանը հզոր երկիր է, որը ուժեղ ռազմական ներուժ ունի: Իսրայելը հասկանում էր, որ Իրանի հետ գործ ունենալը հեշտ գործ չէ, և Իրանի գործողությունն անպատվություն էր Նեթանյահուի համար, քանի որ նա միշտ սպառնում էր Իրանի դեմ պատերազմով, բայց համարձակություն չուներ Իրանին պատասխանելու: Իսրայելին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, սակայն նրա դաշնակիցները հասկանում են, որ Իսրայելի համար իրենց զոհաբերելն անխոհեմ քայլ կլինի, ուստի, որքան էլ Նեթանյահուն ջանա, նրան չի հաջողվի այդ պատերազմում ներգրավել ՆԱՏՕ-ի երկրներին»:

Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում, որ իսրայելական ԱԹՍ-ները Ադրբեջանի տարածքից են ներխուժել են Իրան։ Մուազզինի խոսքով՝ «Ադրբեջանն իսկապես համագործակցություն ունի Իսրայելի հետ։ Բայց հիմա՝ այս դժվարին ժամանակներում, Ադրբեջանի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ իրենց երկիրն օգտագործեն հարևան երկրի դեմ։ Լրատվամիջոցներում տարածված նման լուրերը կեղծ են։  Իրանական կողմը հասկանում է, որ լուրը տարածվել է Իսրայելի պատվերով։ Բացի այդ, Նեթանյահուն այլևս վստահություն չի վայելում միջազգային ասպարեզում։ Ադրբեջանի կառավարությունը լավ հասկանում և վերլուծում է տեղի ունեցածը։ Եթե Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, որոնք Իսրայելի մեծ աջակիցն են, զերծ մնան Իրանի հետ պատերազմից, Ադրբեջանի կառավարությունը չի կարող իր շահերը զոհաբերել հանուն ուրիշների, քանի որ ցանկացած խոշոր պատերազմ կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը»:

Հարցազրույցներից մեկում Խայալ Մուազզինը նշել էր, որ «աշխարհը բառացիորեն մեկ քայլ է հեռու երրորդ համաշխարհային պատերազմից»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Իրանի և Իսրայելի դիմակայությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, իրանցի փորձագետը պատասխանեց. «արևմտյան երկրները ցանկանում էին մեծ պատերազմ սկսել, այն նրանց շատ է պետք, քանի որ ԱՄՆ-ը, հասկանալով, որ կորցրել է իր միջազգային հզորությունը, ցանկանում է վերադարձնել այն։ Սիոնիստական ռեժիմին Իրանի պատասխանից հետո ՆԱՏՕ-ի տերությունները հասկացան, որ պարտված Նեթանյահուին աջակցելը նշանակում է պարտություն: Եվ ներկայումս ՆԱՏՕ-ի երկրների հույսը Ուկրաինան է, բայց նրանք այնտեղ էլ են պարտվելու։ Իսկ եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի»։

Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կա
Ամենադիտված