Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շնորհակալ եմ Արտակին՝ անկրկնելի ու լիարժեք 6 տարիների համար». Անահիտ Կիրակոսյան

ՖՈՏՈ
Առավել մանրամասն՝ Այստեղ

 

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակն, այսօր նշում են ամուսնության 6-ամյակը: BlogNews.am-ի հետ զրույցում Անահիտը պատմել է երեխաների մատուցած անակնկալի, ամուսնական կյանքի ու ներդանշակ ընտանիք ունենալու իր գաղտնիքի մասին:

 Ամենաթանկ նվերը, երբ քեզ արթնացնում են բալիկներդ՝ հրաշքով լցված աչուկներով

Ավանդույթը չխախտելով՝ 00:00-ին ես շնորհավորեցի Արտակին: Իսկ ահա առավոտ շուտ մեզ մեծ անակնկալ արեցին մեր բալիկները՝  սենյակ մտնելով անվանական նկարով տորթը, ծաղիկներն ու փուչիկները ձեռքներին: Կարծում եմ՝ դրանից ավելի մեծ անակնկալ երևի որևէ ծնողի համար չկա, որովհետև դու տեսնում ես քո սիրո  արդյունքն ու սիրուց ծնված բալիկների հետ վերադարձը դեպի քեզ սիրո տեսքով: Ընտանիք ասվածն ինձ համար արդեն կայացել է: Ինչ վերաբերում է օրվա ընթացքին, ապա երկուսիս համար էլ այն աշխատանքային է, բայց  հույս ունենք, որ մի տեղ միասին կգնանք և կնշենք մեր օրը:

Մեզ մոտ փոքր վեճերը երբեք չեն մեծանում, քանի որ երկուսս էլ կարողանում ենք զիջել

Ընտանեկան խնդիրներ, մեծ կամ փոքր վեճեր բոլորի մոտ էլ լինում են: Ես ավելի էմոցիոնալ եմ, ու հաճախ կոնֆլիկտները կարող են գալ ինձնից, իսկ ամուսինս շատ ավելի հավաք է ու ոչ կոնֆլիկտային: Եթե հանկարծ ինչ-որ խնդիր է լինում, ինքը լռում է, դուրս գալիս, հետո մի քանի ժամից վերադառնում, ու ամեն ինչ հանդարտվում է: Փառք Աստծո, մեզ մոտ փոքր վեճերը երբեք չեն մեծանում, քանի որ երկուսս էլ կարողանում ենք զիջել, թեև ասեմ՝ զիջողի դերում ավելի շատ ես եմ: Չեմ կարողանում երկար ժամանակ նեղացած մնալ: Դեռ այնպես չի եղել, որ մի ամբողջ օր իրար հետ չխոսենք:

27540032_1605372422873156_1576223473463697773_n25299349_1552993291444403_5560431376593451493_nՆերդաշնակ ու համերաշխ ընտանիքի իմ գաղտնիքը

Կարող եմ ասել, որ հստակ երջանկության բանաձև գոյություն չունի: Կարող եմ ասել, որ Ա+Բ հավասար է սրտիկի, բայց վստահ կարող եմ ասել, որ ամենակարևորը փոխհարաբերություններն են ու օրինակը: Այս պարագայում նույնիսկ երեխաներին դաստիարակել պետք չէ ու պետք չէ նրանց ասել ինչպես կյանքում ապրել: Նրանք ընդամենը տեսնում են լավ օրինակ, լավ  հարաբերություններ, զիջողականություն, սեր և սկսում են ընդօրինակել: Ահա թե որտեղից է գալիս ընտանիքի ներդաշնակությունը:

Ամուսնական կյանքն ինձ համար ոչ թե հոգս է, այլ հաճելի պարտականությունների շղթա

Ես 21 տարեկանում դարձա միանգամից 3 երեխայի մայր ու չեմ ասի, թե այդ ամենը հեշտ էր, կամ հալած յուղի նման եղավ ամեն ինչ: Ամուսնական կյանքն իհարկե ունի իր բարդությունները, պարտականություններն ու պարտավորվածությունները: Բայց ես պայքարեցի ու վաստակեցի իմ բաժին երջանկությունը: Շատ կարևոր է, թե դու ինչպես ես դրան մոտենում, ու ի վերջո, որքան թանկ է քեզ համար այդ ամենը: Եթե համեմատելու լինենք մասնագիտությունը, կայացումն ու կյանքը, այդ ամենը ոչինչ են ընտանիքի դիմաց: Այս ամենն իհարկե լրացնում են քեզ, բայց առաջնային չեն: Մարդ միշտ ուզում է մենակ չլինել, կողքին ունենալ մեկին, ով նրան կսիրի ու հոգ կտանի իր մասին: Ընտանիքն ամենաթանկ բանն է ինձ համար, ու խորհուրդ եմ տալիս բոլորին, որ չխուսափեն այդ պարտականությունից, որովհետև դա հաճելի պարտականություն է: Երբ դու գիտես, որ ստիպված ես ավելի վաղ արթնանալ, որպեսզի նախաճաշ պատրաստես նրանց համար, ում դու սիրում ես, դա արդեն դառնում է հաճելի պարտականություն ու ոչ թե հոգնածություն կամ հոգս: Այդ հաճույքից բխում են լավ հարաբերությունները, որոնք էլ ստեղծում են ներդաշնակության մթնոլորտ:

img_1_copy_6860.thumb27368414_1521103851321106_4594450026978871943_oԳնահատեք ժամանակը, որը տրված է ձեզ սիրելու համար

Ուղղակի շատ հաճախ ասեք ձեր սիրելի մարդկանց, որ սիրում եք: Կարծում եմ՝ այդ կերպ բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլինի հաղթահարել, քանի որ այդ զգացմունքը շատ հարցերի պատասխան կարողանում է տալ: Մի մոռացեք, որ կյանքը կարճ է, ու գնահատեք ժամանակը, որը տրված է ձեզ սիրելու համար: Ես արտահայտվող եմ իմ զգացմունքներ մեջ, որը գալիս է և՛ մասնագիտությունից, և՛ իմ տեսակից: Շատ շուտ կարող եմ հուզվել, ժպտալ ու ասել, որ սիրում եմ թե՛ երեխաներիս, թե՛ ամուսնուս: Իսկ ահա Արտակն այս տեսանկյունից մի փոքր ավելի փակ է, նա քիչ է արտահայտվում, բայց հաճախ է գործում: Իսկ գործով ցույց տալն այս պարագայում տղամարդու կողմից  շատ ավելի կարևոր է: Հետաքրքիր չէր լինի, եթե մենք նման լինեինք, հետաքրքրությունը հենց այդ տարբերության մեջ է:

Արտակի գոյությամբ կյանքս նոր իմաստ է ստացել

Արտակի  գոյությունից հետո ես կարծես չեմ հիշում իմ նախկին կյանքը: Կյանքս նոր լույսով է լցվել: Երբ անցած 6 տարիները քննարկում ենք միասին, հասկանում ենք՝ ինչքան արագ անցավ ժամանակը: Ամուսինս ասում է՝ երջանիկ ենք, դրանից է, որ չենք զգում թռիչքը, ու իրոք, երբ վատ ներկայացում ես դիտում, քեզ թվում է, որ դա վերջ չունի, իսկ երջանիկ պահերը չես հասցնում անգամ ֆիքսել: Արտակի շնորհիվ ես ունեմ մեծ, բացարձակ լիարժեք ու երջանիկ ընտանիք ու անկրկնելի տարիներ, ինչի համար շնորհակալ եմ նրան:

11012729_846074265469646_6456111703187693266_n22555152_1500335570043509_3957418047137045166_n

1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենադիտված