ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտիմ հիգիենայի կանոնները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանայք հաճախ կիսվում են ձեռքերի, մազերի, դեմքի խնամքի իրենց փորձով ու գաղտնիքներով, սակայն ինտիմ հիգիենան հազվադեպ է խոսակցության թեմա դառնում: Եվ իզուր, քանի որ հիգիենայի կանոնների պահպանումը ինտիմ հատվածներում ոչ միայն մաքուր եւ խնամված լինելու համար է, այլեւ առողջական խնդիրներից խուսափելու: Ահա մի քանի պարզ կանոն.

1. Պետք է լվացվել տաք ջրով, մաքուր ձեռքերով եւ առնվազն երկու անգամ՝ առջեւի հատվածից դեպի հետանցք: Դաշտանի օրերին չի կարելի լոգանք ընդունել, լողալ ջրավազանում կամ ջրամբարում:

2. Սրբիչը պետք է մաքուր, փափուկ լինի եւ դրանից պետք է օգտվի միայն դրա տիրուհին:

3. Սեռական օրգանի հիգիենայի համար սպունգ պետք չէ: Դրանով հնարավոր է վնասել սեռական օրգանների նուրբ մաշկը:

4. Ջրի շիթն ու ձեռքերի շարժման ուղղությունն առջեւի հատվածից դեպի հետեւամաս պետք է լինի, որպեսզի հետանցքից վարակ չանցնի (ի դեպ, բնական կարիքները հոգալուց հետո զուգարանի թղթից նույն սկզբունքով պետք է օգտվել): Հեշտոցին ուժեղ շիթով ջուր չի կարելի ուղղել: Ջրի ուղիղ շիթը ոչ միայն մաքրում է պաշտպանիչ շերտը, այլեւ նպաստում է մանրէների թափանցմանը դեպի արգանդ` մեծացնելով բորբոքումների հավանականությունը:

5. Նուրբ մաշկը քերծելուց խուսափելու համար հարկավոր է լվացվելուց հետո սեռական օրգանները ոչ թե սրբել, այլ թեթեւակի չորացնել:

6. Օճառով կարելի է լվանալ միայն հեշտոցի շուրջ գտնվող մաշկը:

7. Միջադիրները հարկավոր է օրվա ընթացքում փոխել 4-5 անգամ: Եթե օգտվում եք տամպոններից, հիշեք, որ այն օրգանիզմում պետք է մնա 2-4 ժամ: Զարգացած գրեթե բոլոր երկրներում բժիշկներն առհասարակ խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով չօգտվել տամպոններից:

8. Դաշտանի օրերին ցանկալի է խուսափել սեռական մերձեցումից: Այն մեծացնում է արգանդի բորբոքման հավանականությունը, հատկապես եթե զուգընկերոջ մոտ չեն պահպանվում հիգիենայի կանոնները:

9. Պետք է հրաժարվել կամ հազվադեպ հագնել սինթետիկ կիսավարտիքներ եւ նեղ տաբատներ: Այդպիսի հագուստը մաշկին շնչելու հնարավորություն չի տալիս եւ խանգարում է օդափոխությանը, ինչն էլ բարենպաստ միջավայր է ստեղծում վնասակար մանրէների համար: Բամբակե ներքնաշորը կազատի ձեզ այդ տհաճություններից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular