«Գովազդ առանց սահմանների». համաժողով` Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում կազմակերպվել է «Գովազդ՝ առանց սահմանների» խորագրով համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են գովազդային կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ընդգծել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու գովազդային լավագույն արշավներին, դրանց ստեղծմանն ու իրականացմանը:
Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են արտաքին գովազդի էվոլյուցիան, խոսել նաև նրա կարգավիճակի, կրեատիվության, գովազդի համաշխարհային և տեղական շուկայի միտումների ու զարգացումների մասին:
Միջոցառմանը մասնագիտական քննարկումներ են անցկացրել միջազգային ճանաչված՝ Saatchi&Saatchi, Standard Vision, Jung von Mat, IKRA գովազդային գործակալությունների արտ-տնօրենները: Փորձագետները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն