ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիբանանցիները ցանկանում են խաղաղություն բերել երկրին՝ տանիքներին պատկերելով «խաղաղություն» բառն արաբերենով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանի մայրաքաղաք Տրիպոլիում վերջին օրերին կարելի է շենքերի տանիքներին աշխատող մարդկանց նկատել:   Ինչպես հայտնում է Arab News-ը, նրանց նպատակն է արվեստի միջոցով «խաղաղություն» բերել մարտադաշտի վերածված քաղաքին: Շենքերի տանիքները կանաչ գույնով ներկելով՝ մտադիր են պատկերել արաբերեն «խաղաղություն» (salam) բառը, որը տեսանելի է երկնքից:   Նախագծի հեղինակները 34-ամյա երկվորյակներ Մուհամադ և Օմար Քաբանիներն են: Եղբայրներից մեկի խոսքով՝ իրենք այդպիսով ցանկանում են ցույց տալ, որ Լիբանանը ծայրահեղականության և ահաբեկչության աղբյուր չէ, այլ ձգտում է խաղաղ կյանք ունենալ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular